Բաժիններ՝

Փորձարկվել է աշխարհում առաջին անթևիկ ինքնաթիռը

Մեծ Բրիտանիայի Մանչեսթրի համալսարանի եւ BAE Systems Plc պաշտպանական ընկերության հիմնակայանում մշակվել եւ փորձարկվել է ավիացիայի պատմության մեջ առաջին ինքնաթիռը, որն ունակ կլինի մանեւրելու առանց թեւիկների օգտագործման: Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ Magma մոդելի անօդաչու թռչող ապարատը, որը հանդերձված է նոր տեխնոլոգիայով, թռիչքի ընթացքում իր շարժումների վերահսկողության համար օգտագործում Է օդի հոսքերը. դրանք գերձայնային արագությունների ժամանակ շարժիչի միջոցով ուղղվում են թեւի հետին եզրի ճեղքերով:

Բացի դրանից, անօդաչուն կարող է մանեւրել քարշուժի շեղվող վեկտորի միջոցով եւ շարժումները կարգավորել արտանետվող գազերի հաշվին. դրանք շեղվում են տարբեր ուղղություններով՝ դրանով իսկ օգնելով կառավարմանը:

Ինչպես ճշտել է պաշտպանական ընկերության ներկայացուցիչը, այս մշակումը հուսալի է շահագործման մեջ եւ, բացի դրանից, ավելի քիչ ծախսեր է պահանջում: Դեռ ավելին, տեխնոլոգիան ունակ է թռչող ապարատը ռադարների համար աննկատելի դարձնել ավելի քիչ քանակությամբ բացակների եւ նիստերի հաշվին, ընդգծել են BAE-ի մամուլի ծառայությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս