Ռուսաստանը հանդես է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար:
Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին հավաքել է ընտրողների ձայների 73,22 տոկոսը եւ ընտրվել ուկրաինական պետության նախագահի պաշտոնում:
Միջոցառումները, որոնք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարվել են «դեղին բաճկոնավորների» ակցիաներին ի պատասխան, 17 մլրդ եվրո կնստեն երկրի բյուջեի վրա:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի նավթ մատակարարել, չնայած պատժամիջոցներին, եւ ԱՄՆ-ը գիտի այդ մասին։
42 հազարից ավելի մարդիկ են հարկադրված եղել լքել իրենց տները զինված հակամարտության պատճառով, որն ապրիլի 4-ին սկսվել է Տրիպոլիի շրջանում:
Լիբանանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքան Չաքըլը Լիբանանի կառավարությունից պահանջել է իրավական գործողություններ սկսել ապրիլի 24-ին Բեյրութում հայերի կողմից կազմակերպված ցույցի ընթացքում թուրքական դրոշը վառելու առնչությամբ։
Պյատիգորսկում (Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամաս) ուժգին հրդեհ է բռնկել շուկայում:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոց:
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը հրաժեշտի եւ երախտագիտության ուղերձ է հղել ազգին: Գահից Ակիհիտո կայսեր հրաժարման արարողությունն ընթանում է Տոկիոյում՝ «Սեյդեն Մացու-նո-մա» կայսերական պալատի դահլիճում:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ապրիլի 30-ին պաշտոնապես հայտարարել է գահից Ակիհիտո կայսեր հրաժարման մասին:
Արաբական միացյալ էմիությունների (ԱՄԷ) օգտին լրտեսություն անելու կասկածանքով Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից բերման ենթարկված 2 մարդկանցից մեկը՝ Զաքի Յ.Մ.-ն, բանտում ինքնասպան է եղել։ Նա պահվում էր Թուրքիայի Սիլիվիրի քաղաքի բանտի խցերից մեկում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 29-ին երկարացրել է այն բռնարգելքի գործողությունը, որն ավելի վաղ դրվել էր Իրանից նավթի եւ նավթամթերքների մատակարարումների վրա:
Ուկրաինայում բռնկվել է Ռովենի ատոմային էլեկտրակայանի տրանսֆորմատորը, ինչի պատճառով անջատվել է դրա երրորդ էներգաբլոկը:
Գերմանիան եւ Ֆրանսիան, Եվրամիության հետ միասին, ավելի ակտիվորեն են մասնակցելու Սերբիայի եւ Կոսովոյի իշխանությունների երկխոսությանը:
2019 թվականի մարտին Ադիս Աբեբայի մերձակայքում Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX հանրանավի կործանման հետեւանքով զոհված կանադացիների ընտանիքները հայցեր են հարուցել Boeing ընկերության դեմ՝ նրան մեղադրելով հանուն առավելագույն շահի անվտանգության զանցառման մեջ:
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովն ապրիլի 29-ին որոշում է կայացրել դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սենատին ծանուցել է զենքի առեւտրին վերաբերող պայմանագրի վավերացումը մերժելու մասին:
«Չգիտեմ, թե արտահոսքերն այդ ձևակերպումների մասին որքանով են հիմնավոր։ Բայց հայկական դիվանագիտությունը կարող է ունենալ իր ազդեցությունը՝ հատկապես այս փուլում։ Հայկական կողմի ուղերձները պետք է հստակ ու հասկանալի լինեն ԵՄ-ի համար։ Չնայած ներքաղաքական ծանրաբեռնված օրակարգին՝ արտաքին օրակարգը պակաս կարևոր չէ, և որևէ հարցի կարևորություն չպետք է թերագնահատվի»։
Կորեայի Հանրապետության իշխանությունները մայիսի 1-ից կապահովեն զբոսաշրջիկների մուտքը Անվտանգության միացյալ գոտի ԿԺԴՀ-ի հետ սահմանի Փանմունջոմ վայրում:
Սինգապուրի կառավարությունը սահմանափակումներ կմտցնի Համացանցի օգտատերերի համար, որպեսզի արտահայտվելու ազատությունը պաշտպանի եւ կեղծ տեղեկավտության տարածումը կանխի դեռ մինչեւ այն պահը, երբ այն կկարողանա լուրջ վնաս հասցնել հասարակությանը: Ապրիլի 29-ին տեղական մամուլում հրապարակված եւ հեռուստատեսությամբ ցուցադրված հարցազրույցում այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Լի Սյան Լունը: «Մենք պետք է մտցնենք համապատասխան սահմանափակումներ, որոնք կպաշտպանեն խոսքի ազատությունը, […]
Իսպանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բացառել է կատալոնցի երեք քաղաքական գործիչների, այդ թվում՝ ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի, թեկնածությունները Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների ցուցակներից:
Ռուսաստանի պաշտպանական բյուջեն կազմել է 61,4 միլիարդ դոլար, այդ ցուցանիշով երկիրն զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը ռազմական ծախսերի համաշխարհային վարկանիշում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հրապակել ռազմական ոլորտում երկրի կարևորագույն նախագծերի վերաբերյալ։
Scandinavian Airlines (SAS) բազմազգ ավիաընկերությունը հարկադրված է եղել ապրիլի 29-ին եւ ապրիլի 30-ին Շվեդիայի, Դանիայի եւ Նորվեգիայի օդանավակայաններում 1213 չվերթ չեղարկել օդաչուների գործադուլի պատճառով: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտնել է հանրապետության մայրաքաղաքը Ջակարտայից մեկ այլ քաղաք տեղափոխելու մտադրության մասին:
Ռուսաստանցիները եւ ուկրաինացիները «միայն կշահեն» այն դեպքում, եթե ընդհանուր քաղաքացիություն ունենան: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Զբոսաշրջիկների հոսքը Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբո 50 տոկոսով կկրճատվի ապրիլի 21-ին իրականացված մի շարք պայթյուններից հետո, որոնց հետեւանքով ավելի քան 250 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զբոսաշրջության բյուրոյի նախագահ Քիշու Գոմեսին:
Թուրքիայի «Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը» (TUSAŞ) սկսել է «ATAK-2» ուղղաթիռի արտադրությունը։ Այս հարձակողական ուղղաթիռն առաջին անգամ կցուցադրվի միջազգային «IDEF 2019» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում։
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկու թիմը հավանություն է տվել պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ նրա մերձավոր շրջապատի՝ արտասահման մեկնելու արգելքի մասին հանրագրին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չպետք Է աչք փակի եվրոպական տարածաշրջանի հակամարտությունների վրա, կոչ է արել կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարներին՝ հանդիպում անցկացնել եւ քննարկել անվտանգության ոլորտում առկա խնդիրները։