
Դոնալդ Թրամփն արդյունավետ է գնահատել Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արդյունավետ է համարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը: Այս մասին Թրամփը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Երկար և արդյունավետ հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես և «վհուկների որսի» մեկնարկից առաջ էի նշել, Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերություններ ունենալը լավ է, ոչ թե վատ»,- գրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են առևտրի, Վելեսուելայի, Ուկրաինայի, Հյուսիսային Կորեայի վերաբերյալ հարցերը, միջուկային զենքի տարածման կանխարգելման հարցերը: Երկրների ղեկավարների հեռախոսազրույցը տևել է մոտ մեկուկես ժամ: