
ԱՄՆ-ում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ ընկել է գետը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում քաղաքացիական ինքնաթիռը, դուրս գալով թռիչքուղուց, ընկել է գետը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինքնաթիռում գտնվող բոլոր 136 ուղևորները և անձնակազմի 7 անդամները ողջ են մնացել: Նրանցից 21-ը հոսպիտալացվել են: Հաղորդվում է, որ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
CNN-ի տվյալներով՝ Miami Air ավիաընկերության օդանավը Ֆլորիդա էր ժամանել Կուբայի ռազմաբազայից և տեղափոխում էր զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների ու Գուանտանամոյի այլ այցելուների: