Վաշինգտոնի կողմից երեք ուղղությամբ միաժամանակյա տնտեսական պատժամիջոցների քաղաքականություն է կիրառվում։ Եթե Մոսկվայի եւ Թեհրանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցները ունեն հիմնականում տնտեսական բնույթ, ապա Անկարայի դեմ ցարդ կիրառվածը ամերիկացի քարոզչի ձերբակալման եւ բանտարկման գործընթացին դերակատար եղած երկու նախարարների ուղղությամբ է։ Բնույթով՝ ոչ տնտեսական։
ԱՄՆ-ի կողմից գործադրվող տնտեսական ճնշումն ու սպառնալիքներն Իրանին երբեք չեն ստիպի փոխել իր քաղաքականությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում: Այդ մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Վաշինգտոնը մտադիր է Անկարային հարված հասցնել «թիկունքից»:
2018-ի հունիսի 24-ին Թուրքիայում կայացած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշանակեց կառավարության և բարձրագույն զինվորական կազմը, որով նախնական ուրվագծվեցին Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության գերակա խնդիրները։
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) և ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ձեռք բերված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Հաթայում բռնագրավվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ:
Սիրիայում, նախագահ Բաշար Ասադի հանձնարարությամբ, մշակվում է երկրի հետպատերազմյան զարգացման պլանը: Այդ մասին հայտնել է Սիրիայի տեղական կառավարման եւ բնապահպանության նախարար Հուսեյն Մահլյուֆը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն օգոստոսի 13-ին հայտնել է, որ հետաքննություն է սկսվել 346 սոցցանցային հաշվի օգտատերերի դեմ: Վերջիններս մեղադրվում են «դոլարի փոխարժեքի բարձրացման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ»:
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելուն: Այդ մասի նա գրել է Twitter-ի իր Էջում: «Ես արգելում եմ բանակցություններ վարել Ամերիկայի հետ»,- ասել է Խամենեին:
Կասպից ծովի կարգավիճակի մասին «Կասպյան հնգյակի» ստորագրած կոնվենցիան վստահություն կտա Ադրբեջանին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները։ Նա մասնակցել Անկարայում կայացած դեսպանների 10-րդ համաժողովին:
Իրանցի զինվորականներն օգոստոսի 13-ին ցուցադրել են Fateh Mubeen նոր սերնդի բալիստիկ հրթիռը:
Իրանի տնտեսական խնդիրների արմատը ոչ միայն ամերիկյան պատժամիջոցներն են, այլեւ ներքին ղեկավարության սխալները:
Անկարան հանդես է գալիս թուրք-ամերիկյան հարաբերությունների նորմալացման օգտին, բայց Վաշինգտոնի ճնշումը նրա վրա անընդունելի է եւ արդյունք չի տա:
Թուրքիան կշարունակի Ռուսաստանի հետ իր կապերի հետագա ամրապնդման քաղաքականությունը:
Արժութային ճգնաժամի պայմաններում լուծարունությամբ ապահովելու՝ Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) խոստումը չի կարողացել օժանդակել ֆինանսական շուկաներին. լիրայի փոխարժեքը շարունակում է անկումը, օգոստոսի 13-ին թուրքական ֆոնդային ինդեքսները կտրուկ նվազում են:
Իրանը մտադիր է նավթի գնման զեղչ տրամադրել Ասիայում իր հաճախորդներին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 18-ին Մեզերբերգի իր նստավայրում հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, թուրքական արժույթը ռեկորդային անկում է գրանցել դոլարի նկատմամբ՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7.24 լիրայի:
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիյանը հայտարարել է, որ Իրանը բանակցություններ է սկսել Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ:
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ թե ԱՄՆ նախագահն է սահմանել, այլ սահմանվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Ամբողջ Կոնգրեսը կողմ է քվեարկել պատժամիջոցներին, ընդամենը 2-3 հոգի է դեմ եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
Հինգերորդ Կասպիական գագաթնաժողովում հինգ մերձկասպյան երկրները երկարատեւ վեճերից հետո կնքել են համաձայնագիր, որն ուղի է բացում խոշոր էներգետիկական նախագծերի համար:
Օգոստոսի 12-ի երեկոյան Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա 34-ամյա տղամարդը մոլոտովյան կոկտեյլ է նետել:
Իսպանիայի Վիգո քաղաքում (Գալիսիայի ինքնավար հանրակցություն) ավելի քան 300 մարդ է օգնության դիմել համերգի ժամանակ փայտե հարթակի փլվելուց հետո:
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 436-ի:
ԱՄՆ-ի ավելի քան 100 տպագիր հրատարակություններ մտադիր են փոխհամաձայնեցմամբ խմբագրական հոդվածներ հրապարակել եւ դրանցում մտահոգություն հայտնել ԶԼՄ-ների աշխատողների վրա նախագահ Դոնալդ Թրամփի շարունակվող հարձակումների կապակցությամբ:
Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։
Կարս նահանգի Դիգորի շրջանում, ավտոբուսների և ուղևորների համար նախատեսված ճանապարհային հանգստյան կետերից մեկում հայկական խաչքար է գտնվել:
Առնվազն 774 մարդ է զոհվել Հնդկաստանի յոթ նահանգներում մուսոնային անձրեւների տարեշրջանի սկսվելուց ի վեր:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի այցն Իրան չի կայանա: