Բաժիններ՝

Իրանում պնդում են, որ ԱՄՆ-ը ԻՊ-ն ոչնչացնում է «պիտանելիության ժամկետի լրանալու» պատճառով

Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացրել է «պիտանելիության ժամկետի լրանալու» պատճառով։

«Բոլորն էլ տեղյակ են, որ ԻՊ-ն եւ Աբու Բաքի ալ Բաղդադին, ինչպես եւ նրանք, ովքեր գլխավորում են ահաբեկչական խմբավորումները, որոնք, իրենց իսկ խոստովանությամբ, ստեղծվել են ամերիկացիների կողմից, ունեն «պիտանելիության ժամկետ»,-ասել է Մուսավին IRIB իրանական պետական հեռուստառադիոընկերությանը:

«Հենց որ լրանում է այդ խմբավորումների «պիտանելիության ժամկետը», դրանք վերացվում են»,-հավելել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նաեւ ԻՊ-ի պարագլխի վերացման փաստը կապել է ԱՄՆ-ում մոտալուտ նախագահական ընտրությունների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս