Բաժիններ՝

Ռուսաստանից զինվորական պատվիրակություն կայցելի Թուրքիա

Ռուսաստանի զինվորական պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ քննարկելու Սիրիայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 28-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

«Եթե «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) (քրդական կազմավորումները) դուրս չգան անվտանգության գոտուց, ապա մենք նրանցից կմաքրենք այդ տարածքները: Այժմ չի կարելի ասել, որ ԺԻՈւ-ի բոլոր զինյալները հեռացել են այդ տարածքներից: Մեզ մոտ ՌԴ-ից պատվիրակություն կժամանի` քննարկելու այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել (Սիրիայի հյուսիս-արեւելքում) պլանավորված համատեղ պարեկության շրջանակում»,-ընդգծել է նախարարը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031