ԳԴՀ-ի բնակիչների մեծ մասը հանդես է եկել Թուրքիայի դեմ պատժամիջոցների եւ ՆԱՏՕ-ից նրան բացառելու օգտին
Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը՝ 58 տոկոսը, կպաշտպաներ ՆԱՏՕ-ից Թուրքիայի հնարավոր բացառումը Սիրիայում, 18 տոկոսը դեմ է արտահայտվել: Սրանք են YouGov ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 29-ին։
Հարցման մասնակիցների 61 տոկոսը հանդես է եկել Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու, 39 տոկոսը՝ այդ երկիր ռազմական արտադրանքի արտահանումը դադարեցնելու օգտին:
Հարցմանը մասնակցել է 2033 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: