«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը կարող է հանձնվել ծովին:
Կանադայում երեք մարդ է անհետ կորել այն բանից հետո, երբ ինքնաթիռը լիճն է ընկել Մանիտոբի նահանգում:
ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի վերացման մասին։
«Իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում պայթյունավտանգ ու բարդ է՝ ինչպես միշտ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով նախարարների մակարդակով հանդիպման հնարավոր արդյունքներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում գրել է, որ շատ կարևոր բան է տեղի ունեցել, բայց մանրամասները չի ներկայացրել:
«Ես չեմ համարում, որ պետք է արտգործնախարարը հրաժարական տա: Զոհրաբ Մնացականյանը պրոֆեսիոնալ, երկար տարիների ինստիտուցիոնալ փորձ ունեցող անձնավորություն է, և մի հարցազրույցով չէ, որ պետք է դատենք իր ունակությունների մասին: Չի կարելի նման ծայրահեղական մոտեցում ունենալ»:
ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:
Մեկ օրվա ընթացքում Լիբանանից Սիրիա է վերադարձել 400 մարդ, 470-ից ավելի էլ՝ Հորդանանից:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայում զբաղված է նավթի արդյունահանմամբ՝ օգտագործելով սարքավորումներ, որոնք ներկրվել են` շրջանցելով պատժամիջոցները:
Ճապոնիա ժամանած շուրջ 3000 ուղևոր հորդառատ անձրևների ու դրանց հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով ստիպված են եղել գիշերել Նարիտա օդանավակայանում:
Թուրքիան հարյուրավոր սիրիացի փախստականների խաբելով կամ ստիպելով հետ է ուղարկում է Սիրիա: Այս պնդումը տեղ է գտել «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած վերջին զեկույցում, որը կրում է «Ուղարկվել են պատերազմական գոտի. փախստականների ապօրինի վտարումը Թուրքիայից» վերնագիրը:
Սիրիայի Հալեպ քաղաքի թանգարանը, որն իր նշանակալիությամբ երկրորդն է երկրում Դամասկոսի թանգարանից հետո, 2013 թվականից ի վեր առաջին անգամ հոկտեմբերի 24-ին վերսկսել է իր աշխատանքը վերակառուցումից հետո, վերականգնումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՄԻԳԿՎ) բողոքի շարժումների թվաքանակի աճ է նշում ամբողջ աշխարհում:
Ավստրալիայի իշխանություններն զբոսաշրջիկներին պաշտոնապես արգելել են բարձրանալ Ուլուրու ժայռը, որը սրբատեղի է տեղաբնիկների համար:
Իրաքի մի քանի գավառում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 300 մարդ:
Թուրքիայի ռազմական գործողությունը լրջորեն ազդել է Սիրիայի հյուսիս-արեւելքի հումանիտար իրադրության վրա:
Իհարկե, ակնկալելի էր, որ Լիբանանում ծայր առած ժողովրդային ըմբոստության շարժումը կենցաղային,սոցիալ եւ քաղաքացիական շրջագծերը հատելով անցում կատարեր քաղաքական հարթություն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշղօղլուն Բաքվում լրագրողների հետ զրույցում խոսել է արցախյան հակամարտության և այդ հարցում Ռուսաստանի ունեցածը դերի մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիայի դեմ լայնամասշտապ պատժամիջոցներ կիրառել, եթե վերջինը Սիրիայում քրդերի ռազմական գործողությունները վերսկսի:
«Սիրիական համաձայնությունները կարևոր են ոչ միայն Սիրիայի, Մերձավոր Արևելքի, այլև հարևան տարածաշրջանների համար»,- այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը:
«Մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից ազդակի, հայտարարության, որտեղ նույնպես անդրադարձ կլինի նաև մեր շահերին, մեր մտահոգություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հետ: Նրանք հրաժարվում են դա անել»:
Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի այն դեպքում, եթե այդ երկրի զինված ուժերը կրակ բացեն Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտուց հեռացող քրդերի ջոկատների վրա:
Անդրբայկալում զինվորականը գնդակահարել է ութ ծառայակցի, վիրավորել եւս երկուսին:
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Տոկայի համալսարան: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել դասախոսությամբ։
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, որոնց կասկածում են 39 մարդու զոհվելուն մեղսակից լինելու մեջ, որոնց դիակները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոմսությունում բեռնատարի կցասայլում:
Սիրիայի հյուսիս-արեւելքում միջազգային հսկողության ներքո անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի նախաձեռնությունն անհասկանալի է Ռուսաստանին:
Եվրամիության անդամ 27 երկրների մշտական ներկայացուցիչներն այս շաբաթվա ընթացքում երրորդ անգամ չեն կարողացել համաձայնեցնել Լոնդոնի խնդրանքով հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի նոր հետաձգումը:
168.am-ը փորձեց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտից պարզել, թե արդյո՞ք ՌԴ ԱԳՆ-ն «Մինպրոմտորգի» ղեկավարից ստացել է նման բովանդակությամբ փաստաթուղթ կամ նամակ և պատրաստվո՞ւմ է բողոքի նոտա հղել ՀՀ ԱԳՆ-ին տվյալ խնդրի առնչությամբ:
Ղրղզստանի մայրաղաքաք Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կալանքը երկարաձգել է մինչեւ դեկտեմբերի 26-ը:
Բաղդադում երկու մարդ է զոհվել բողոքի նոր ակցիաների ընթացքում: