Ուկրաինայում ռազմական ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 26 մարդ
Ուկրաինայի Խարկովի մարզում կործանվել է ռազմատրանսպորտային Ан-26 ինքնաթիռ: Այս մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ օդուժի հրամանատարության մամուլի ծառայությունը:
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտնել է, որ Ан-26 ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ընթացքում:
Վթարի պահին ինքնաթիռում եղել է 27 մարդ՝ անձնակազմի 7 անդամ և 20 կուրսանտ:
Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով զոհվել է 26 մարդ. Հաղորդվել էր, որ 2 կուրսանտի հաջողվել է դուրս ցատկել ինքնաթիռից, նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր: Նա հիվանդանոցում մահացել է: Գտնվել է 23 մարդու դի, մյուս երկուսի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հետաքննությունը ինքնաթիռի կործանման 4 տարբերակ է դիտարկում.
-
-
- Աղետը տեղի է ունեցել թռչող սարքի ագրեգատների տեխնիկական խնդիրների պատճառով
- Աղետը տեղի է ունեցել անձնակազմի կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով
- Աղետը տեղի է ունեցել թռիչքները կառավարելու համար պատասխանատու անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով
- Աղետը տեղի է ունեցել ինքնաթիռի տեխնիկական սպասարկումը և այն թռիչի պատրաստելու աշխատանքները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
-