Բաժիններ՝

Փարիզում ձերբակալվել է անցորդներին դանակով վիրավորած տղամարդը

Փարիզում ձերբակալվել է այն մարդը, որը սեպտեմբերի 25-ին դանակով վիրավորել էր չորս հոգու: Այդ մասին հաղորդել է մայրաքաղաքի ոստիկանությունը։

Հարձակումը կատարվել է Փարիզի 11-րդ օկրուգում, «Շառլի Էբդո» ֆրանսիական հանդեսի նախկին խմբագրությունից ոչ հեռու:

Իր հերթին BFMTV հեռուստաալիքը սեպտեմբերի 25-ին ավելի վաղ հաղորդել էր, որ հարձակումը կատարել են երկու հոգի: Նրա տվյալներով՝ վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում: Le Figaro թերթը հաղորդել է որ անհայտ տղամարդը դանակով վիրավորել է չորս մարդու եւ թաքնվել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ելիսեյան պալատից ուշադիր հետեւում է իրադրությանը», նախագահական գրասենյակը հաղորդել է BFMTV հեռուստաալիքին: Այլ մեկնաբանություններ իշխանություններն առայժմ չեն տալիս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս