Շենչժենն առաջ է անցել Նյու Յորքից երկնաքերների քանակով
Հարավային Չինաստանի Շենչժեն մեգապոլիսը (Գուանդունի նահանգ) առաջ է անցել Նյու Յորքից երկնաքերների քանակով՝ այդ ցուցանիշով զբաղեցնելով աշխարհում երկրորդ տեղը Հոնկոնգից հետո: Այդ մասին են վկայում Բարձրաբերձ շենքերի եւ քաղաքային միջավայրի միջազգային խորհրդի տվյալները:
Ներկայումս Շենչժենում, որը քառասուն տարի առաջ ձկնորսական գյուղակ էր, գրանցած է ապակե եւ բետոնե 289 աշտարակ: Խոսքը վերաբերում է 150 մետր (միջին հաշով շուրջ 40 հարկ ) եւ ավելի բարձրությամբ լիովին կառուցված շենքերին: Միացյալ Նահանգների խոշորագույն մեգապոլիսում այդպիսի շենքերի թիվը հասնում է 283-ի: Այս վարկանիշում առաջին տեղը շարունակում է հաստատուն կերպով պահպանել Հոնկոնգը՝ 354 ցուցանիշով: Առաջատարների հնգյակ են մտել նաեւ Դուբայը (202) եւ Շանհայը (165):
Այն երկրների վարականիշում, որոնք առավել ինտենսիվորեն են կառուցապատված բարձարբերձ շենքերով, առաջատարը Չինաստանն է՝ 2204 երկնաքեր: Չինաստանի ցուցանիշը գրեթե եռապատիկ գերազանցում է ԱՄՆ-ին (808): Այնուհետեւ հետեւում են Ճապոիան (259), Արաբական Միացյալ Էմիրությունները (255) եւ Կորեայի Հանրապետությունը (231): Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն ունի 150 մետրից ավելի բարձրությամբ 48 շենք: Դրանցից քառասունչորսը վեր է խոյանում Մոսկվայում. դա մեկով ավելի է, քան Պեկինում: Իսկ մոլորակում երկնաքերների ընդհանուր քանակն այս պահին արդեն հասել է 4991-ի: Կառուցման փուլում է գտնվում եւս 744 աշատարակ, այդ թվում 321-ը Չինաստանում, վկայում են կազմակերպության տվյալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: