
Ռուսաստանը պատրաստ է Պերուին ինքնաթիռներ առաջարկել ուկրաինական Ան-178-ի փոխարեն. աղբյուր

Ռուսաստանը պատրաստ է Պերուին մի շարք ռազմա-փոխադրական ինքնաթիռներ առաջարկել ուկրաինական Ան-178-ի փոխարեն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի մի աղբյուր:
«Դրանք կարող են լինել ինչպես ծանր Իլ-76-ի նորացված տարբերակները, այնպես էլ նորագույն միջին հեռավորության Իլ-112-ները, կան նաեւ այլ տարբերակներ»,-պարզաբանել է նա: Գործակալության զրուցակիցը հիշեցրել է, որ Լիման 2019 թվականին Ուկրաինայի հետ պարտավորագիր է կնքել 2021 թվականին առաջին բորտի մատակարարման վերաբերյալ:
«Սակայն այսօր ինքնաթիռը պատրաստ է միայն 40 տոկոսով, «…» քանի որ դրա համար չկան ռուսաստանյան համալրող մասեր»,-նշել է նա: Աղբյուրն ընդգծել է, որ փաստորեն ուկրաինական ընկերության ներկայացուցիչը մեկ տարի առաջ դիտավորյալ սխալ տեղեկություն է տվել Պերուի ղեկավարությանը, խոստանալով, որ ռուսաստանյան բաղադրամասերի հետ կապված խնդիր չի լինի: «Ուկրաինական կողմն այն ժամանակ հայտարարել էր ինքնաթիռն առանց ռուսական բաղադրամասերի օգտագործման կառուցելու պատրաստականության մասին՝ եվրոպական եւ ամերիկյան գործընկերների հետ ավելի լայն կոոպերացիայի հաշվին: Սակայն, ակներեւ է, որ այստեղ խնդիրներ են առաջացել»,-ասել է նա:
Արդյունքում՝ Պերուի ԱԳ նախարարությունը, գործակալության զրուցակցի խոսքով, կասեցրել է պարտավորագրի գործողությունը ազգային ոստիկանության համար ուկրաինական ինքնագրեր գնելու նպատակով, քանի որ պատվիրատուն դրա իրագործումը գնահատում է որպես քիչ հավանական:
Ան-178-ը պետք է փոխարիներ Ան-32-ին: