Բաժիններ՝

Կիմ Չեն Ունը Սեուլից ներողություն է խնդրել հարավկորեացի պաշտոնյայի մահվան միջադեպի համար

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը ներողություն է խնդրել հարավկորեացի քաղաքացիներից Դեղին ծովում նրանց հայրենակցի մահվան կապակցությամբ: Սեպտեմբերի 25-ին այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմը։

«Մեղքի վիթխարի զգացմամբ մտածում եմ, թե (այդ միջադեպն) ինչ խիստ հիասթափություն է դարձել նախագահ Մուն Չժե Ինի եւ հարավկորեացի եղբայրների համար»,- մեջբերում է անում գործակալությունը Կիմ Չեն Ունի ուղերձի տեքստից: Սեուլի կողմից ստացված ուղերձը նաեւ բովանդակում է հավաստիացումներ, որ ԿԺԴՀ-ն բոլոր միջոցները կձեռնարկի նման «նողկալի միջադեպերի» կրկնությունը կանխելու համար, նշում է գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հյուսիսկորեական կողմը խոստովանել է, որ 10-ից ավելի կրակոց է արձակել իր տարածքային ջրերում հայտնված հարավկորեացու վրա, իսկ այնուհետեւ այրել է նրա լողամիջոցը: Սեպտեմբերի 24-ին հարավկորեացի զինվորականները հանդես են եկել պնդամամբ, որ այս շաբաթ Կորայի Հանրապետության ծովային եւ ձկնային տնտեսության նախարարությանը կից ձկնորսական վերահսկողության աշխատակիցը, որը ցանկացել է փախչել ԿԺԴՀ, սպանվել է հյուսիսկորեացի սահմանապահների կողմից, որոնք այնուհետեւ այրել են նրա մարմինը:

Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան այդ գործողությունները ձեռնարկել է Փհենյանի կողմից հաստատված կարանտինային կանոններին համապատասխան, որոնք կոչված են թույլ չտալու կորնավիրուսային վարակի ներթափանցում երկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս