Բաժիններ՝

Ձերբակալել են Charlie Hebdo-ի մոտ անցորդների վրա հարձակման երկրորդ կասկածյալին

Փարիզի XI օկրուգի Ռիշար Լենուար մետրոյի շրջանում երկաթուղայինների բրիդագը ձերբակալել է Charlie Hebdo-ի հին շենքի մոտ անցորդների վրա դանակով հարձակման երկրորդ կասկածյալին:

Սեպտեմբերի 25-ին այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը։ Անցորդների վրա հարձակումը կատարվել է 11:45-ին (Երեւանի ժամանակով 13:45-ին) Charlie Hebdo-ի խմբագրության հին շենքի մերձակայքի երկու փողոցներում:

Տուժել է երկու մարդ, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում: France-Presse գործակալությունը հայտնել է, որ հետաքննությանն է միացել Ֆրանսիայի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի հարցերի բաժինը: Գործակալության տվյալներով՝ հետաքննությունն սկսված է «ահաբեկչության» եւ «հանցավոր ահաբեկչական կազմակերպության հետ կապված մահափորձի» գործով:

Ավելի վաղ Փարիզի դատախազ Ռեմի Էյտսը հայտնել է , որ մայրաքաղաքի դատախազությունն այս պահին գործը դիտարկում է որպես «սպանության փորձ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս