Բաժիններ՝

Հռոմում 24-ժամյա գործադուլ են անում հասարականան տրանսպորտի աշխատակիցները

Իտալիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 25-ին տեղի է ունենում հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլ: Համապատասխան հաղորդագրությունը հրապարկվել է Հռոմի քաղաքապետարանի կայքում։ Բողոքի ակցիային են միացել հատվածի գրեթե բոլոր արհմիութենական միավորումները: Ընդհատված էվերգետնյա քաղաքային տրանսպորտի, մետրոյի, ինչպես նաեւ արվարձանային էլեկտրագնացքների աշխատանքը:

Գործադուլը կտեւի ամբողջ օրը, բացառությամբ լավածաժամերի (տեղական ժամանակով 17:00-ից մինչեւ 20:00-ն), երբ ուղեւորափոխադրումները պետք է ապահովված լինեն: Նաեւ տրանսպորտը կաշխատի առավոտյան ժամերին: Գործադուլը հայտարարել են արհմիություններն ի նշան բողոքի աշխատանքի պայմանների դեմ: Նաեւ սեպտեմբերի 25-ին Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում Հռոմում, Միլանում, Թուրինում, Ֆլորենցիայում եւ Ջենովայում, տեղի կունենա ուսուցիչների եւ աշակերտների բողոքի ակցիա, որոնք պահանջում են անվտանգ պայմաններ ստեղծել կրթական հիմնարկներում կորոնավիրուսի տարածման պայմաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930