Բաժիններ՝

G7-ի երկրները հանդես կգան աղքատ երկրների պարտքի բեռի թեթևացումը երկարաձգելու օգտին. Reuters

Յոթի խմբի (G7) (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) ֆինանսների նախարարները, հավանաբար, սեպտեմբերի 25-ին հանդես կգան նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում աղքատ երկրների համար պարտքի բեռի թեթեւացման ծրագրի երկարաձգման նախաձեռնության պաշտպանությամբ: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրներ։

Գործակալության տվյալներով՝ «Մեծ յոթնյակի» երկրների խորհրդաժողովը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 25-ին հեռավար ձեւաչափով, նախարարները կքննարկեն գլոբալ տնտեսական իրադարձությունները կորոնավիրուսի շարունակվող ներգործության ֆոնին: Աղբյուրները նշում են, որ քննարկման ընթացքում պլանավորվում է բարձրացնել աղքատ երկրների պարտքի տնտեսապես ընդունելի լինելու հարցը, որոնց պարտքի մակարդակը բարձր էր նաեւ մինչեւ համավարակն սկսվելը: Ապրիլին G20-ն աղքատ երկրներին իրավունք է տվել արտաքին սուվերեն պատքի վճարումները, ներառյալ դրա սպասարկումը, դադարեցնելու մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Այդ կերպ ազատված ավելի քան 20 միլիարդ դոլարը պետք է հատկացվի համավարակի դեմ պայքարին: Կորոնավիրուսի վարակի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում եւ տարածվել երկրների մեծ մասում:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչեց համավարակ: Բոլոր երկրներն ու տարածքները հարկադրված էին ձեռնարկելու սանիտարա-համաճարակաբանական բնույթի զանազան արտակարգ միջոցներ, ինչը հանգեցրել է միջազգային խորը տնտեսական ճգնաժամի: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունում կարձանագրվի անկում գրեթե 5 տոկոսի չափով, բայց այն կվերականգնվի եւ հաջորդ տարի կաճի 5,4 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս