Բաժիններ՝

Ռուսաստանը և Հունաստանը քննարկում են ավիահաղորդակցության վերսկսումը

Հունաստանն արդեն իր սահմանները բացել է Ռուսաստանի քաղաքացիների համար եւ հանդես է եկել երկու երկրների միջեւ թռիչքները վերսկսելու նախաձեռնությամբ. ռուսական կողմն առաջարկել է դա անել հոկտեմբերի 1-ից, երկու երկրների օդագնացության իշխանությունները բանակցություններ են վարում չվերթների վերսկսման պայմանները որոշելու շուրջ:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայում Հունաստանի դեսպանությունում: Ավելի վաղ Հունաստանը սեպտեմբերի 7-ից թույլատրել էր շաբաթը 500 ռուսասաստանցիների մուտքը երկիր: Հաղորդվել է, որ Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հունաստանի տարածք մուտք գործել բացառապես օդային տարածությամբ՝ Աթենքի, Սալոնիկի եւ Հերակլիոնի օդանավակայանների միջոցով: Ռուսաստանի քաղաքացիները պետք է իրենց հետ ունենան ՊՇՌ-ի մեթոդով COVID-19-ի բացասական լաբորատոր թեստ, որը վերցրել են ոչ ուշ, քան Հունաստան ժամանելուց 72 ժամ առաջ, անգլերեն լեզվով տեղեկանք, որի վրա նշված են բոլոր տվյալները:

«Հունաստանն արդեն բացել է սահմանները Ռուսաստանի քաղաքացիների համար եւ առաջարկել է վերսկսել երկու երկրների միջեւ թռիչքները՝ համավարակի հետ կապված ներկա իրադրությանը համապատասխան: Սպասում ենք ռուսական կողմի պատասխանին: Հոկտեմբերի 1-ի ամսաթիվն առաջարկվել է ռուսական կողմը»,-գործակալությանն ասել են Հունաստանի դեսպանատանը:

Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ ներկայում Ռուսաստանի եւ Հունաստանի օդագնացության իշխանությունների միջեւ բանակցություններ են ընթանում թռիչքների հնարավոր վերսկսման պայմանները որոշելու շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս