Բաժիններ՝

Բայդենը Թրամփին 10 տոկոսային կետով գերազանցում է երկրում. հարցում

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին երկրում գերազանցում է 10 տոկոսային կետով: Այդ մասին վկայում են հարցումների արդյունքները, որոնք անցկացվել են Մարկետի համալսարանի եւ Քվինիփեքի համալսարանի կողմից: Մարկետի համալսարանի հարցման արդյունքների համաձայն, Բայդենը Թրամփին երկրում գերազանցում է 10 տոկոսային կետով (50 տոկոս առ 40 տոկոս):

Ընդ որում՝ ներկայիս նախագահի աշխատանքին հավանություն է տալիս հարցվածների 41 տոկոսը՝ 58 տոկոսի դիմաց: Քվինիփեքի համալսարանի հարցումը ցույց է տալիս, որ Բայդենը 52 տոկոս ցուցանիշով առաջատար է Թրամփի 42 տոկոսի համեմատությամբ: Նշվում է, որ ընտրողների 94 տոկոսն արդեն որոշում է ընդունել այն մասին, թե ում օգտին է քվեարկելու:

Այնուամենայնիվ, 5 տոկոսը դեռ կարող է փոխել իր կարծիքը: Միեւնույն ժամանակ ընտրողների շուրջ կեսը հայտարարել է, որ պլանավորոմ է անձամբ քվեարկել ընտրությունների օրը: Հարցման մասնակիցների միայն մեկ երրորդն է քվեարկելու փոստով կամ հեռակա կարգով: Այն ընտրողների 57 տոկոսը, որոնք հայտարարել են, թե անձամբ են քվեարկելու ընտրությունների օրը, աջակցում է Թրամփին: Քվինիփեքի համալսարանը հարցումն անցկացրել է սեպտեմբերի 17-ից մինչեւ 21-ը՝ 1302 հնարավոր ընտրողների շրջանում, դրա սխալանքը կազմում է 2,7 տոկոսային կետ: Մարկետի համալսարանի հարցումն անցկացվել է սեպտեմբերի 8-ից մինչեւ 15-ը՝ 1357 հավանական ընտրողների շրջանում, հնարավոր վիճակագրական սխալանքը կազմում է 3,6 տոկոսային կետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս