Ադենաուում (Ռայնլանդ -Պֆալլցի Դաշնային Երկրամաս) առնվազն 30 մարդ անհայտ կորած է համարվում հեղեղման եւ երկարատեւ անձրեւի պատճառով վեց շենքերի փլվելու հետեւանքով:
Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի բնակիչը պայթել է ականի վրա, հայտնում է minval.az-ը և հավելում, որ դեպքը տեղի է ունեցել Բենովշալի գյուղում։
Չինաստանի տնտեսությունում փաստորեն օգտագործված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է 90,96 միլիարդ դոլար, ինչը 33,9 տոկոսով ավելի է տարեկան հաշվարկով: Հուլիսի 14-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետներն անցյալ շաբաթ հայտնաբերել են կորոնավիրուսով վարկաման շուրջ 3 միլիոն դեպք եւ ավելի քան 55 հազար մահացու վախճան:
Հաիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի կնոջ առողջական վիճակն անհանգստություն չի առաջացնում: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին հայտարարել է կազմակերպությունում Հաիթիի մշտական ներկայացուցիչ Անտոնիո Ռոդրիգեն:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կհամագործակցի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, եթե նրանք մտնեն Աֆղանստանի կառավարության կազմ:
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջահիթ Բագչիի հետ:
Հռոմի «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցի բժիշկներն աղիների վիրահատությունից հետո չորեքշաբթի դուրս են գրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Շուրջ մեկուկես ամիս թափուր մնացած ԱԳ նախարարի պաշտոնում առաջիկայում կնշանակվի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և մեկ այլ որոշմամբ նշանակվել է Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ Մինչ ՍԴ որոշումը և ՀՀ Կառավարության ձևավորումը Արմեն Գրիգորյանը կպաշտոնավարի՝ որպես ՀՀ ԱԳ փոխնախարար, որից հետո կնշանակվի նախարար:
Վեներայի խոսքով՝ սաների ոգևորությունը և ցուցաբերած ակտիվությունը շատ բարձր է. «100-ից ավելի երեխաներ են արդեն սովորում մեր լաբորատորիայում, և դեռ ունենք երեխաներ, որ սպասում են իրենց հերթին: Երեխաներն ունեն արդեն պատրաստի աշխատանքներ՝ անիմացիաներ, խաղեր: Երեխաները սիրով են գալիս, շատ ոգևորված են այն ամենից, ինչ հիմա անում ենք և հետագայում պետք է անենք՝ մեր դասընթացների ընթացքում: Երեխաներին շատ է հետաքրքրում թե՛ ինժեներությունը, թե՛ ծրագրավորումը»:
Նավթի արդյունահանման աշխատանքներն իրականացվելու են Պարսից ծոցում՝ Աբու Դաբիից 84 կմ հեռավորության վրա:
Չինաստանը կոչ է անում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրներին ուժեղացնել փոխգործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերում: Այս մասին Դուշանբեում ՇՀԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:
Միացյալ Արաբական Էմիրությունները դարձել է Պարսից ծոցի առաջին երկիրը, որը հուլիսի 14-ին պաշտոնապես դեսպանություն է բացել Իսրայելում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ դեսպանատան բացման արարողությանը ներկա է եղել նաև Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը:
Պարսից ծոցում Իրաքի նավթային ընկերություններից մեկին պատկանող նավն այրվել է, ինչի հետևանքով անձնակազմի բոլոր ինն անդամները մահացել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաստ աղիքի շրջանում վիրահատության ենթարկվելուց 11 օր անց վերադարձել է Վատիկան, որտեղ շուրջ երկու շաբաթ հանգստի և վերականգնման փուլի մեջ կլինի: Հայտնում է Reuters-ը:
Ադրբեջանական կողմը նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը չի կատարել մինչ օրս, որով պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում՝ բոլորը բոլորի դիմաց:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է որ իր երկրում եղած կարողությունները բավական են ուրանը մինչեւ 90 տոկոս հարստացնելու համար:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն ասաց, որ «միջանցք» և ճանապարհ հասկացությունների միջև մեծ տարբերություն կա, եթե ճանապարհը բացեն, հայկական կողմը գուցե դրանից չտուժի, սակայն իրատեսական չի համարում, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը ճանապարհի բացումն է, նրանց գլխավոր նպատակը «միջանցքն» է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ամբողջ Զանգեզուրն իրենց պատմական հողն է, որտեղ իրենք վերադառնալու են»:
Հուլիսի 14-ին Պակիստանում տեղի ունեցած ավտոբուսի պայթեցման հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Ինչպես հայտնել է այդ երկրում Չինաստանի դեսպանությունը, զոհերի թվում ինը ՉԺՀ-ի քաղաքացիներ են։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Նախիջևանի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հայկական կողմի կրակից վիրավորում է ստացել զինծառայող Մարդանլը Իբադուլլա Մահսուդ օղլուն (Mərdanlı İbadulla Məhsud oğlu)։
Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ու չմոռանանք նաև, որ Թուրքիայի հետ «ախպերությունը» ենթադրելու է նաև, այսպես կոչված, «դիշ քիրասի»՝ ատամնավարձ վճարել, որը, ըստ կարգի, տալու ենք էն թուրքերին, որոնք լայաղ կանեն մտնեն մեր տներն ու ուտեն մեր հացը։
Հուլիսի 9-ին Շուշի կատարած այցի կապակցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին Հայաստանի արտգործնախարարության կողմից բողոքի նոտայի հղումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «այս երկիրը դեռ միջազգային իրավունքին հակասող և տարածքային պահանջներից բխող դիրքորոշում է ցույց տալիս» (չակերտները-Խմբ.): Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
Հուլիսի 14-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)՝ Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանի գրասենյակի վրա:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն առաջադրել է Արիզոնա նահանգի նախկին սենատոր Յեֆֆ Ֆլեյքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար։ Ըստ տեղեկության, եթե ԱՄՆ սենատը իր հավանությունը տա Բայդենի թեկնածուին, ապա Ֆլեյքը կնշանակվի ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այսօր՝ հուլիսի 14-ին, Յասամալի շրջանի դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ քրեական գործով դատավարությունը:
Մնացել ենք մենք: Ի տարբերություն Վրաստանի և ասենք Ուկրաինայի, Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի: Սա բարդացելու է Ռուսաստանի գործը, հեշտացնելու Թուրքիայինը: Սա է գլոբալ պլանը և ամեն փոքր քայլ գնում է այս ճանապարհով:
Հուլիսի 14-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի արեւելյան մասում, որտեղ բարձր սեյսմիկ ակտիվություն է նշվել:
Առնվազն 17 մարդ է հյուրանոցի փլուզման զոհ դարձել Չինաստանի Ցզյանսուի արեւելյան նահանգում: