Ռոուհանին հայտարարել է որ Իրանն ունակ է անհրաժեշտության դեպքում հարստացնելու ուրանը մինչև 90 տոկոս
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է որ իր երկրում եղած կարողությունները բավական են ուրանը մինչեւ 90 տոկոս հարստացնելու համար: Այդ մասին հաղորդել է Mehr գործակալությունը: «(Իրանի հակառակորդները) ցանկանում էին, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտը կանգնեցվի, բայց դա տեղի չունեցավ: Մեր Ատոմային էներգիայի կազմակերպությունը կարող է ուրանը հարստացնել մինչեւ 20 տոկոս եւ 60 տոկոս: Եվ եթե մի օր մեր ռեակտորի աշխատանքի համար պահանջվի մինչեւ 90 տոկոս հարստացված ուրան, մենք կարող ենք այն արտադրել»,- ասել է նախագահը:
Նա հավելել է, որ Թեհրանը չի պատրաստվում հրաժարվելու նաեւ Արաքի ծանր ջրով ռեակտորից: Հունիսի 15-ին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտնել է, որ հանրապետությունը 108 կիլոգրամ ուրան է հարստացրել մինզեւ 20 տոկոս, այսինքն՝ մոտեցել է մեկ տարվա ընթացքում համապատասխան մակարդակի հարստացման 120 կիլոգրամ ուրանի արտադրության մասին Մեջլիսի (խորհրդարանի) հրահանգի կատարմանը: Այդ աշխատանքը կատարվել է 2020 թվականին ընդունված օրենքի շրջանակում, որը կառավարությանը պարտավորեցնում է ավելացնել ուրանի հարստաման տեմպերը:
Բացի դրանից, պլանավորվում է, որ տարվա ընթացքում լրացուցիչ հազարական IR-2m ցենտրիֆուգներ շահագործման կհանձնեն Նաթանզի եւ Ֆորդոյի միջուկային օբյեկտներում: Վիեննայում ապրիլից ընթանում են Իրանի եւ միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) անմիջակա բանակցություններն՝ իր սկզբնական տեսքով իրանական միջուկային համաձայնագրի վերականգնման նպատակով. Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացում, Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարում, ԱՄՆ-ի վերադարձ գործարք, հաղորդել է ՏԱՍՍ-ը