
Չինաստանում հյուրանոցի փլուզման զոհերի թիվը հասել է 17-ի

Առնվազն 17 մարդ է հյուրանոցի փլուզման զոհ դարձել Չինաստանի Ցզյանսուի արեւելյան նահանգում: Այդ մասին ասված է Սուչժոու քաղաքի (Ցզյանսուի նահանգ) Ուցզյանի շրջանի վարչակազմի WeChat մեսենջերի պաշտոնական օգտահաշվում հրապարակված հաղորդագրության մեջ, շրջան, որտեղ տեղի է ունեցել արտակարգ պատահարը։
Հյուրանոցի մի մասը փլվել է հուլիսի 12-ին: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ պահին շենքում եղել է 23 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր ութ զոհվածերի եւ ինն անհայտ կորածների մասին: Այժմ տեղում փրկարարական աշխատանքները դադարեցված են: Իշխանությունները հավաստել են, որ փլուզման զոհ է դարձել 17 մարդ: Նրանցից հինգն, ում փրկարարները հանել են փլվածքների տակից, գտնվում են հիվանդանոցում կայուն վիճակում: Եվս մեկ մարդ, որը հյունանոցում է գտնվել արտակարգ պատահարի պահին, չի տուժել:
Ըրպես հյուանոցի փլուզման նախնական պատճառ տեղի իշխանությունները նշել են սեփականատիրոջ սկսած չհամաձայնեցված վերակառուցումը: Միջադեպի հետաքննությունը շարունակվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: