Ալիևը հայտարարել է, որ «ամբողջ Զանգեզուրը, Սևանն ու Երևանն Ադրբեջանի պատմական հողերն են, որտեղ իրենք վերադառնալու են»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ամբողջ Զանգեզուրն իրենց պատմական հողն է, որտեղ իրենք վերադառնալու են»:
Ինչպես նշում է minval.az-ը, նա այդ մասին հայտարարել է Արցախյան վերջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ հանդիպմանը:
Նա հիշեցրել է իր հրամանով ստեղծված «Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտու մասին`հայտարարելով, որ Արևելյան Զանգեզուրն իրենց պատմական հողն է, Արևմտյան Զանգեզուրը՝ ևս»:
«Հիմա Հայաստանում ասում են, որ Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում: Եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր: Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախապապերի հողն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք և վերադառնում ենք այնտեղ…Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Մենք հաստատ կվերադառնանք, քանի որ այլ տարբերակ չկա: Այժմ, բոլոր հաղորդակցությունները բացելուց հետո, մենք, իհարկե, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա իրենց պապական հողերը: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք: Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը՝ Գոյչա (Սևան), Իրևան (Երևան): Մենք, իհարկե, կվերադառնանք», – ասել է Ալիևը:
Աղբյուրը՝ tert.am