
Գերմանիայում հեղեղման պատճառով 30 մարդ է անհայտ կորել

Ադենաուում (Ռայնլանդ -Պֆալլցի Դաշնային Երկրամաս) առնվազն 30 մարդ անհայտ կորած է համարվում հեղեղման եւ երկարատեւ անձրեւի պատճառով վեց շենքերի փլվելու հետեւանքով: Հուլիսի 15-ին այդ մասին հայտնել է SWR հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ 25 այլ շենքեր նույնպես գտնվում են փլուզման սպառնալիքի տակ: Ոստիկանության ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ անհայտ կորածների ստույգ քանակն առայժմ պարզ չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: