
Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հռոմի «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցի բժիշկներն աղիների վիրահատությունից հետո չորեքշաբթի դուրս են գրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Կիրակի հովվապետն անցկացրել է ավանդական աղոթք և քարոզ՝ հիվանդանոցի պատուհանից օրհնելով հավաքվածներին: Վատիկանի աղբյուրների համաձայն, կիրակի պոնտիֆիկոսի հայտնվելը հավատացյալների առջև ինքնին վիրահատությունից հետո նրա լիարժեք վերականգնման նշան է:
Իտալական հեռուստատեսությամբ ավելի վաղ ցուցադրված կադրերը ցույց են տալիս, որ հիվանդանոցի ներսում, որտեղ Հռոմի պապը ողջունում է անձնակազմին և այլ հիվանդների, ներառյալ երեխաների բաժանմունքում, նա տեղաշարժվում էր անվասայլակով: