5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի ափերի մոտ
Հուլիսի 14-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի արեւելյան մասում, որտեղ բարձր սեյսմիկ ակտիվություն է նշվել: Ներկայումս տարածաշրջանում շարունակվում են տարբեր ուժգնության մնացորդային ստորգետնյա ցնցումները, հաղորդել է այդ կղզու Կենտրոնական օդերեւութաբանական վարչությունը։
Վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հուալյան քաղաքից 5,1 կիլոմետր հեռավորությամբ ափային գծի վրա, իսկ օջախն ընկած է եղել 5,9 կիլոմետր խորությունում: Երեք ժամի ընթացքում շրջանում գրանցվել են եւս 24 ստորգետնյա ցնցումներ՝ 3,0-ից մինչեւ 5,0 մագնիտուդով: Գետնի տատանումներ են զգացվել Հուալյանի, Իլանի, Նանտոուի գավառներում եւ մի ամբողջ շարք քաղաքներում:
Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ այս ժամին չեն ստացվել: 23 միլիոնից ավելի բնակչությամբ Տայվանը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ «ֆիլիպինյան» եւ «եվրասիական» երկու տեկտոնական սալերի՝կցվանքում: Կղզու արեւելյան մասը համարվում է առավել վտանգավոր սեյսմիկ գոտիներնց մեկն Ասիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: