ԱՀԿ-ն հայտնել է, որ մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով վարակման գրեթե 3 մլն դեպք է հայտնաբերվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետներն անցյալ շաբաթ հայտնաբերել են կորոնավիրուսով վարկաման շուրջ 3 միլիոն դեպք եւ ավելի քան 55 հազար մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունն ավելացել է 10 տոկոսով, իսկ մահացությունը՝ 3 տոկոսվ, հուլիսի 14-ին հայտնել է ԱՀԿ-ի՝ Ժնեւի կենտրոնակայանը։ «Հիվանդության նոր դեպքերի ընդհանուր թիվն անցյալ շաբաթ (հուլիսի 5-ից մինչեւ 11-ը) կազմել է գրեթե 3 միլիոն, ինչը 10 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա համեմատությամբ»,- ասված է կազմակերպության շաբաթական համաճարակային տեղեկագրում:
Կազակերպության տվյալներով՝ մեկ շաբաթում մահացել է ավելի քան 55 հազար մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է, քան նախորդ յոթ օրում: Մինչ այդ մահացությունը նվազում էր ավելի քան երկու ամսվա ընթացքում: Հուլիսի 5-ից մինչեւ 11-ն աշխարհում հայտնաբերվել է 2 996 465 վարակված եւ արձանագրվել է 55 830 մահացու վախճան: Հուլիսի 11-ի դրությամբ ընդամենը եղել են ախտահարման 186 240 393 դեպք եւ հիվանդների մահվան 4 027 861 դեպք: Շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ քանակի մասին հայտնել է Բրազիլիան (333 030): Այնուհետեւ հետեւում են Հնդկաստանը (291 789), Ինդոնեզիան (243 119), Մեծ Բրիտանիան (210 277) եւ Կոլումբիան (174 320): Հիվանդացության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Բրիտանական Վիրգինյան կղզիներում (2 497 նոր դեպք 100 հազար բնակչի հաշվով), Սեյշելներում (763), Կիպրոսում (673), Ջերսիում (628) եւ Ֆիջիում (490): Շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (3 տոկոսով): Դրա հետ մեկտեղ աճ է արձանագրվել Արեւելյան Միջերկրականում (25 տոկոսով), Եվրոպայում (20 տոկոսով), Հարավ – արեւելյան Ասիայում (16 տոկոով), Աերեւմտա – խաղաղօվկիանոսյան տաածաշրջանում (15 տոկոսով) եւ Աֆրիկայում (5 տոկոսով):
Մահացությունն առանձնապես սաստիկ աճել է Աֆրիկայում (50 տոկոսով) եւ Հարավ – արեւելյան Ասիայում (26 տոկոսով): Մահացու վախճանների թվի զգալի նվազում է նշվել Հյուսիսային եւ Հարավայն Ամերիկայում (11 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել է ավելի քան 653 հազար մարդ եւ մահացել գրեթե 7 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 962 հազար նոր դեպք եւ 23 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ – արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են 712 հազարից ավելի վարկակվածներ, մահացել է 14 հազարից ավելի մարդ: ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ կորոնավիրուսի՝ բարձր բարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, որը մասնագետներին հայտնի է 2020 թվականի հոկտեմբերից Հնդկաստանում այն հայտնաբերվելուց հետո, հուլիսի 6-ից մինչեւ 13-ն ընդլայնել է իր աշխարհագրությունը 104-ից մինչեւ 111 երկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: