
Պակիստանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 12-ի

Հուլիսի 14-ին Պակիստանում տեղի ունեցած ավտոբուսի պայթեցման հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Ինչպես հայտնել է այդ երկրում Չինաստանի դեսպանությունը, զոհերի թվում ինը ՉԺՀ-ի քաղաքացիներ են։
«Այս պահին հայտնի է ինը զոհվածների մասին չինական եւ երեքը՝ պակիստանյան կողմից»,- նշված է հայտարարության մեջ:
Չինաստանի դեպսպանության տվյալներով՝ ավտոբուսը տեղափոխւմ էր այն ընկերության աշխատակիցներին, որն զբաղվում էր Ինդոս գետի վրա «Դասու» հիդրոէլեկտրակայանի կառուցմամբ:
«Պակիստանում ՉԺՀ-ի դեսպանությունը երկրում Չինաստանի քաղաքացիներին, ձեռնարկություններին եւ նախագծերի մասնակիցներին հորդորում է պարտադիր կարգով մեծ ուշադրություն նվիրել անվտանգության ոլորտի իրադրությանը, ուժեղացնել աշխատակիցների պաշտպանության եւ սպառնալիքների կանխման միջոցները, ինչպես նաեւ առանց անհրաժեշտության չհեռանալ աշխատատեղերից»,- ասված թ փաստաթղթում:
Ավելի վաղ GeoTV հեռուստաալիքը հայտնել թ, որ հուլիսի 14-ին Պակիստանի հյուսիս – արեւմուտքի Խայբեր Փախթունխվայի նահանգում ավտոբուս է պայթեցվել: Հեռուստաընկերության տվյալներով՝ վիրավորվել թ շուրջ 40 մարդ, հաղորդել թ ՏԱՍՍ-ը: