
Չինաստանի ԱԳ նախարարը կոչ է արել ուժեղացնել պայքարն ահաբեկչության դեմ

Չինաստանը կոչ է անում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրներին ուժեղացնել փոխգործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերում: Այս մասին Դուշանբեում ՇՀԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:
«Պետք է ուժեղ հարված հասցնել չարի երեք ուժերին՝ ահաբեկչությանը, ծայրահեղականությանն ու սեպարատիզմին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված բոլոր խմբերի դեմ: Պետք է համաձայնեցնել դիրքորոշումներն ու գործողությունները, ընդլայնել համագործակցությունն այնպիսի կարևոր հարցերով, ինչպիսիք են թմրանյութերի դեմ պայքարը, սահմանների հսկումը, անվտանգության ապահովումը, տվյալների պաշտպանության հարցում համակարգված գործողությունները, բիոլոգիական անվտանգություն և տիեզերական տարածության պաշտպանությունը»,- ասել է նախարարը: