Բաժիններ՝

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատը. դատախազը մեղադրյալների համար պատիժ է խնդրել

Այսօր՝ հուլիսի 14-ին, Յասամալի շրջանի դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ քրեական գործով դատավարությունը: Բաքուն նրանց մեղադրում է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում «ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ ծանր հանցագործություններ կատարելու համար» (չակերտները-Խմբ.):

Ինչպես դատարանի դահլիճից հայտնում է haqqin.az-ի թղթակիցը, Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ կայացած նիստում դատախազը մեղադրյալների համար պատիժ է խնդրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս