«Ռուսաստանը պարտավորվում է մեր անվտանգային խնդիրները լուծել, Եվրամիությունն էլ դրամաշնորհներ է տրամադրում։ Ստացվում է, որ երկու մեծ բևեռներ Հայաստանին տանում են սահմանների սահմանագծման ու ճանաչման՝ իրենց համար նպատակ ունենալով տարածաշրջանը բերել կայունացման, և դա անում են մեր հաշվին։
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Եվրախորհրդարանի հուլիսի 8-ի լիագումար նիստում ընդունված բանաձևը, որտեղ ասվում էր, որ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վրա կիրառվում են ճնշումներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վրաստանում հուլիսի 10-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1364 նոր դեպք:
«Բարդ աշխարհաքաղաքական իրադրություն է Հայաստանի շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով օրերս Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը։
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 85 հազար 694-ով, վերջին 24 ժամում մահացել է 151 մարդ:
Աֆղանստանում ծայրահեղական «Թալիբան» զինված խմբավորման հետ բախման հետևանքով չորս ոստիկան է մահացել:
Տաջիկստանի կենտրոնական հատվածում գտնվող Բուստոն գյուղի հինգ բնակիչ է մահացել հուլիսի 10-ին գրանցված 5.9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով:
Ճապոնիայի արևմուտքում բնակվող ավելի քան 400 հազար քաղաքացիների ուժեղ հորդառատ անձրևների պատճառով խորհուրդ են տվել տարհանվել:
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի և Կատարոտ (Ջդրդուզ):
Լոնդոնի մետրոյի ուղևորներից մեկի վրա անհայտ անձը հարձակում է իրականացրել:
Հաիթիի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, խոսնակ Ժոզեֆ Լամբերին նշանակել են երկրի ժամանակավոր նախագահ:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի:
Քուվեյթում օդի ջերմաստիճանը վերջին օրերին անգամ այս մերձավորարևելայն երկրի համար ռեկորդային ցուցանիշներ է գրանցում՝ ստվերում +53,3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, +70 աստիճան՝ արևի տակ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Al Rai թերթին հղումով, այս տարվա ամառը, այսպիսով, դարձել է վերջին մոտ 70 տարվա ամենաշոգ ամառը:
Եվրամիության բնակչության ընդհանուր թվաքանակը 447,3 միլիոնից 2020 թվականին նվազել է մինչեւ 447 միլիոն: Հուլիսի 9-ին այդ մասին հայտնել է Եվրոպայի Եվրոստատ վիճակագրական գործակալությունը։
Լիբիայի արևելյան մայրաքաղաք Տոբրուկում Ներկայացուցիչների պալատի շենքի առջև քաղաքացիները ճանապարհի վրա գցել են Թուրքիայի պետական դրոշը, որ խորհրդարանի անդամները և վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան անցնեն դրա վրայով:
ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների շուրջ հարյուր ներկայացուցիչներ երկօրյա այցով մեկնել են Լեռնային Ղարաբաղի տարածքներ, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակ: Այս մասին հայտնում է «Sputnik Ադրբեջանը»։
2020թ. դեկտեմբերի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս նախագիծը նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:
«Արևմուտքն Ալիևի գռեհկությունը բազմիցս է կուլ տվել, և այդ միտումները շարունակվելու են, որովհետև միջին ստատիկ եվրոպացու տուն մտնող գազը շատ ավելի կարևոր է, քան Հայաստանը, հայ ժողովուրդը, առաջին քրիստոնյա երկիրը, Արցախը և այլն։ Արևմուտքը լուռ ու մունջ նայելու է, թե ինչ է անելու Ալիևը, եթե վերջինս տանկերով մտնի և սպանի Արցախում մնացած բնակչությանը, լավագույնը, որ Եվրոպան կանի, ինչ-որ զայրացած արձանագրում կանի, որն այդպես էլ կմնա դատարկ խոսակցության մակարդակում։
«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է երկրի 174 գավառ: Այդ մասին հայտարարել է թալիբների՝ այժմ Մոսկվայում գտնվող պատվիրակության ղեկավար Շահաբուդին Դելավարը։
Բանգլադեշի Նարայանգանջ քաղաքի հյութերի արտադրության գործարանում բռնկած հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 53-ի:
Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերհսկողության տակ գտնվող Քաշաթաղի (Լաչին) շրջանում և Սանասարում (Կուբաթլի) ադրբեջանական կողմը սահմանապահ ծառայության 2 նոր զորամաս է բացել, հայտնում է Haqqin.az-ը։
Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն տամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքները սկսելու համար` դրան հաջորդող սահմանագծմամբ՝ երկու երկրների միջև հակամարտության շուտափույթ լուծման համար:
Զալցբուրգի Դաշնային երկրամասում ռելսերից դուրս է ընկել տարածաշրջանային մարդատար էլեկտրագնացքը: Մեկ վագոն ընկել է Մուրա գետը, տուժել են 17 դպրոցականներ:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը չի գործի Աֆղանստանի տարածքում:
Թուրքիայի գլխավոր դատախազությունը կալանագրեր է տվել 10 օտարերկրացի քաղաքացիների, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ:
«Թալիբան» արմատական շարժման զինյալները վերահսկման տակ են վերցրել հսկիչ անցակետեր Իրանի եւ Թուրքմենստանի հետ սահմաններին, երկուսն էլ գտնվում են Հերաթի նահանգում:
Շվեդիայում ինքնաթիռ է ընկել Էրեբրու քաղաքի մոտ: Ինքնաթիռում գտնվող բոլոր ինը հոգին զոհվել են: Այդ մասին հայտնել է Aftonbladet թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Հուլիսի 8-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ոնեցել Կալիֆոռնիայի նահանգի տարածքում՝ ՝Նեւադայի նահանգի սահմանի մոտ:
Ճապոնիան թարմացրել է կորոնավիրուսի հետ կապված կարգավորումները այլ երկրից ժամանող անձանց համար: Ըստ այդմ՝ Ֆրանսիայից, Էստոնիայից, Լյուքսեմբուրգից, Նիգերիայից և ԱՄՆ-ի որոշ նահանգներից ժամանողներն ազատվել են պարտադիր կարանտին անցնելուց: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։