Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել է 59-ի:
Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը հունվարի 24-ին պատժամիջոցներ է ընդունել զենք եւ զինյալներ տեղափոխող իրանական Mahan Air ավիաընկերության դեմ: Պատժամիջոցների տակ է հայտնվել նաեւ Mahan Air ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Flight Travel LLC ընկերությունը, որը Հայաստանում գործում էր ի օգուտ Mahan Air ավիաընկերության:
Վենեսուելայում բերման են ենթարկել հունվարի 21-ից շարունակվող բողոքի ակցիաների 364 մասնակիցների:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա 60 օրվա ընթացքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի ստորագրել երեք շաբաթով կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագիծը, եթե այդ փաստաթղթում ներառվի Մեքսիկայի հետ սահմանին ֆիզիկական արգելափակոցի կառուցման միջոցների զգալի մասը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարվել է պաշտոնաթող լինել:
Boeing ավիաշինական կորպորացիան ինքնավար մարդատար օդանավի (PAV) առաջին փորձնական թռիչքն է անցկացրել քաղաքային պայմաններում ուղեւորություններ կատարելու համար։
«Ներկայումս խոսվում է փետրվարին Մնացականյան-Մամեդյարով սպասվող հանդիպման մասին, որի ընթացքում հստակեցվելու է Փաշինյան-Ալիև գագաթաժողովի կազմակերպման հարցը: Ինչու է կազմակերպվում այս գագաթաժողովը, առաջին հարցը` որտեղ են անցկացնելու: Մենք կասկածներ ունենք, որ դա Մոսկվան չի լինելու»:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փախստականների խնդիրն ամենաբարդ հարցերից է, որում միահյուսված են քաղաքական և հումանիտար ասպեկտներ։
Չինաստանի Վենչժո քաղաքի ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը սկսել է տուգանել այն հետիոտներին, ովքեր փողոցը հատում են հեռախոսների էկրանին նայելով:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում շարունակվող բողոքի ակցիաների հետևանքով ևս մեկ մարդ է մահացել:
Միացյալ Նահանգները պատրաստ է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն տրամադրել Վենեսուելային:
Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ երկրում տեղի է ունենում պետական հեղաշրջում:
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի հունվարի 26-ի արտահերթ նիստին կքննարկվեն Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները:
Թուրքիայի կրոնական վարչության կողմից հրատարակված և աշակերտներին անվճար բաժանվող «Մարգարեն և երիտասարդությունը» գրքում աշխարհիկության ու կրթության դեմ քարոզչություն է արվում: Գրքում պնդում է արվում, որ կրթության մակարդակի բարձրացմանը զուգահեռ մարդիկ հեռանում են կրոնից:
Ֆրանսիայի բնակչությանը ցուցաբերվող պետական սոցիալական աջակցությունը վճարումների ծավալով անցյալ տարի կազմել է երկրի ՀՆԱ-ի 32 տոկոսը:
Կիևի դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պետական դավաճանության գործով հեռակա կերպով դատապարտել է 13 տարվա ազատազրկման:
Չեմ բացառում, որ Հայաստանը թիրախավորվի, հատկապես «Իսլամական պետության» պարագայում, երբ երաշխավորված չէ, որ որևէ պետություն կամ կառույց կարող է զերծ մնալ նրա կողմից սպառնացող վտանգներից։
Մադրիդում անժամկետ գործադուլ հայտարարած տաքսիստների և ոստիկանության միջև բախումների հետևանքով տուժել է 14 մարդ:
Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին GIPA-ում դասախոսություններ է կարդալու «Քաղաքականություն» թեմայով:
Աֆղանստանի զինված ուժերը միջազգային կոալիցիայի հետ համատեղ «Թալիբան» ահաբեկչական շարժման 60-ից ավելի զինյալների են ոչնչանցել երկրի հյուսիս-արեւմուտքի Ֆարյաբի նահանգում:
Դամասկոսում պայթյուն է որոտացել Ադավի շրջանում, որտեղ գտնվում է Ռուսաստանի դեսպանատունը:
վԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավորները բանաձեւ են ընդունել, որում Ռուսաստանին կոչ են արել՝ անհապաղ ազատել սահմանն անօրինականորեն հատելու մեղադրանքով ձերբակալված ուկրաինացի նավաստիներին եւ պաշտպանել են Կերչի նեղուցում ստեղծված իրադրության մոնիթորինգի համար միջազգային դիտորդների խումբ ուղարկելու նախաձեռնությունը։
Բրյուսելում կլիմայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումների պահանջով բարձրդասարանցիների եւ ուսանողների երթին մասնակցում է 35 հազար մարդ:
Brexit-ի փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը նոր հանրաքվեն է:
Շոտլանդիայի նախկին առաջին նախարար (2007 – 2014 թթ.) Ալեքս Սալմոնդին ոստիկանությունը ձերբակալել է սեռական ոտնձգությունների հետ կապված կասկածների պատճառով, նրան մեղադրանքներ են առաջադրվել եւ ավելի ուշ նա կկանգնի դատարանի առաջ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ առնվազն 17 երկիր կմասնակցի ընդգրկուն զորավարժություններին Վրաստանում, որոնք նշանակված են 2019 թվականի մարտին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 24-ին Twitter-ի իր էջում հաղորդագրություն է զետեղել հաջակցություն Վենեսուելայում անցկացվող հակակառավարական ցույցերի։
Եվրախորհրդարանը (ԵԽ) Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ է արել առաջիկա օրերին հստակեցնել իր դիրքորոշումը Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու վերաբերյալ, որի շուրջ բանակցությունները փակուղի են մտել այն կապակցությամբ, որ երկրի խորհրդարանը մերժում է վավերացնել Brexit-ի համաձայնագիրը:
Վրաստանը կարմրուկի համաճարակի լայնամասշտաբ բռնկման եզրին է: