Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կրկնակի ավելացրել է 2022 թվականի ֆինանսական տարում երկիր փախստականների ընդունման քվոտան:
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել են ամերիկացի դիվանագետների հետ:
ՆԱՏՕ-ն չի ծրագրում իր կազմում ներառել երկրների Ասիայից կամ Աֆրիկայից:
«168 Ժամ»-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ այս տարի ԵՄ-ն ԱլԳ գագաթաժողովին ընդառաջ, ինչպես և ակնկալվում էր, ուշադրություն և ֆինանսական մեծ միջոցներ հատկացրեց ԱլԳ անդամ երկրներին: Նրա խոսքով, այլ հարց է, թե ԵՄ այս ռազմավարությունն ինչ ազդեցություն կունենա ժամանակի ընթացքում, սակայն արձանագրենք, որ աշխարհաքաղաքական միտումների ներքո ԵՄ-ն սկսեց աշխատել: Վերլուծաբանը նշեց, որ տեղում՝ հարավկովկասյան երկրների կողմից ԵՄ-ին հրապարակայնորեն հատկացվող դերակատարության հանգամանքը ենթադրում է, որ ինչ–որ գաղափարի շուրջ կա պատկերացում:
Պաշտոնական Անկարան դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների երկարացումը, որոնք Թուրքիայի դեմ սահմանվել էին 2019 թվականին՝ Սիրիայում գործողությունների հետևանքով:
Բաթումիի բնակելի տներից մեկի մասնակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի:
ԱՄՆ Ջորջիա նահանգում Cessna-210 ինքնաթիռի ընկնելու հետևանքով չորս մարդ մահացել է:
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Քեփիթոլ-Հայթս քաղաքում կրակոցների հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել:
Փարիզի հիվանդանոցում 88 տարեկանում մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրը:
Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել՝ կապված Բաթումիում բնակելի տներից մեկի մասնակի փլուզման հետևանքով մարդկանց զոհվելու փաստի հետ:
«Ես ուրախ եմ հայտարարելու, որ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը Մադիրիդում տեղի կունենա հունիսի 29 – 30-ը,- ասել էնա:- Այնտեղ կընդունեն մի շաք կարեւոր որոշումներ, կքննարկեն անվտանգության համար կլիմայի փոփոխության հետեւանքները, կհաստատեն դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը»:
: Լեհաստանը հայտարարել է, որ մտադիր չէ դուրս գալ Եվրոպական միությունից: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մատեուշ Մորանեցկին:
Լիբիան և Թուրքիան խախտել են «հակամարտություններում երեխաների օգտագործումը և հավաքագրումը կանխելու» իրենց պարտավորությունները, որոնք ամրագրված են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով։
Գուրիում (Արեւմտյան Վրաստան) երկու մարդ է ձերբակալվել շիրիմները կողոպտելու համար:
Վրացական «Ապիգեո» մեղրի վերամշակման ընկերությունը, որն ստեղծվել է պետության աջակցությամբ, քառասունհինգ տոննա մեղր է արտահանել Ֆրանսիա:
Հնդկաստանը մեկուկես տարվա դադարից հետո հոկտեմբերի 15-ից կսկսի տուրիստական այցագրեր տալ օտարերկրյա քաղաքացիներին. այդ այցագրերն ստանալու համար զբոսաշրջիկները պետք է ժամանեն չարտերային չվերթով: Այդ մասին վկայում է երկրի կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:
Հայաստանին պետք են նոր որակի, լիարժեք, իրական կուսակցություններ. մեր ամենամեծ բացթողումն է, որ չկարողացանք ստեղծել լիարժեք բազմակուսակցական համակարգ: Խոսքը նոր կուսակցությունների ստեղծման մասին չէ: Անհրաժեշտ է վերանայել անգամ տասնյակ տարիների ճանապարհ անցած կուսակցությունների շարքերը, սկզբունքները: Դրանք պետք է լրջորեն վերափոխվեն, տրանսֆորմացիայի ենթարկվեն:
«Այո՛, մենք ստացել ենք այդ նամակը եւ կպատասխանենք դրան»,- ասել է նա:
Միացյալ Նահանգներում 67 միլիոն մարդ, որոնք COVID-19-ի դեմ պատվաստում չեն ստացել, թեեւ դրա իրավունքը նրանք ունեն, կարող են վտանգ ներկայացնել ամերիկյան տնտեսության համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիության ղեկավարներին կոչ է արել վարելու ավելի վճռական արտաքին քաղաքականություն, քանի որ Միությունը խոշորագույն առեւտրական դաշինքներից մեկն է աշխարհում եւ լուրջ դիվանագիտական լծակներ ունի:
Ռուսական ՏԱՍՍ-ը հրապարակել է «Հետղարաբաղյան սինդրոմ. թե ինչու Թեհրանի և Բաքվի հակամարտությունը չի կարգավորվի» վերնագրով ծավալուն հոդված՝ անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի լարված հարաբերություններին ու այդ համատեքստում Հայաստանի հետ Իրանի գործընկերային, հեռանկարային հարաբերություններին:
Կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում ՝ ԵՄ -ի հետ Թուրքիայի համագործակցությունը և փախստականների պաշտպանությունը:
Թուրքիայի Շալդրանի շրջանի և Իրանի սահմանին կառուցվող անվտանգության պատի 20 կիլոմետրանոց հատվածի շինաշխատանքներն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը՝ նշելով, որ անվտանգության պատը լինելու է 64 կիլոմետր և կառուցվելու է երեք փուլով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երբեք ու երբեք բանակցային սեղանի վրա դրված չի եղել Շուշին Ադրբեջանին որևէ կերպ, որևէ ձևով հանձնելու տարբերակը։ Եթե ինձ չեք հավատում, ապա հարցրեք բոլոր ժամանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին, լինեն ռուս, ֆրանսիացի, թե ամերիկացի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Երեք երկրների իշխանություններն ակտիվ քննարկում են տարածաշրջանային զարգացումները, միմյանց թիկունքում ինչ-որ բաներ որոշում, պայմանավորվում, հետո իրար մեղադրանքներ ներկայացնում, ուժ ցուցադրում, բայց արդյունքում այդպես էլ ոչինչ չանում: Իրավիճակն այսպես սառեցվում է մինչև ավելի հարմար ժամանակների գալը:
«Թալիբան» շարժման մարտիկները հոկտեմբերի 8-ին Աֆղանստանի միանգամից մի քանի նահանգներում ռազմական գործողություն են անցկացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ
«Պատերազմով վերադարձանք 1989-1991թթ. իրավիճակին, հակամարտությունը լուծված չէ»,- այս մասին այսօր Երևանում տեղի ունեցող միջազգային քաղաքագիտական գիտաժողովի շրջանակում տեսակապի միջոցով ասաց ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքներին կամ արդյունքներին ադրբեջանական կողմի համար:
Հոկտեմբերի 8-ին շուրջ 100 մարդ է զոհվել, տասնայկները վիրավորվել Աֆղանստանի հյուսիսի Քունդուզի նահանգւմ շիաների Սեիդ Աբադ մզկիթում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետեւանքով:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան խորհրդարանի՝ հոկտեմբերի 8-ին բացված նստաշրջանում իր ծրագրային ճառի ընթացքում վերստին հաստատել է, որ միտված է աշխատանք տանելու Ռուսաստանի հետ տարածքային հարցի լուծման եւ հաշտության համաձայնագրի կնքման ուղղությամբ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ուկրաինա կատարած այցի ընթացքում իր ուկրաինացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: