Բաժիններ՝

Մեկնարկել է Աֆղանստանին նվիրված G20-ի արտակարգ գագաթնաժողովը

Աշխատանքն է սկսել Աֆղանստանին նվիրված G20-ի արտակարգ գագաթնաժողովը, որն անցկացվում է տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Այդ մասին հաղորդել է կառավարական Կիջի պալատը:

«Հանդիպման կենտրոնում է գտնվում շտապ հումանիտար օգնությունը Աֆղանստանի ժողովրդին, ահաբեկչության դեմ պայքարը, ազատ տեղաշարժը երկրի ներսում եւ սահմանների բացումը»,-Twitter-ում հաղորդել է Իտալիայի վարչապետի գերատեսչությունը:

Աֆղանստանին նվիրված G20-ի արտակարգ գագաթնաժողովն անցկացվում է ընդլայնված կազմով, մասնավորապես, ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ռուսաստանը հանդիպմանը ներկայացնում են ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը եւ Աֆղանստանի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը:

Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս