Պետք է արձանագրեմ նաև, որ Հայաստանի նոր իշխանությունները մի քանի ամիս շարունակ փորձեցին խուսափել հստակ դիրքորոշումներից, որոշ բացառություններով, քանի որ ժամանակ առ ժամանակ խոսում էին բանակցություններում Արցախի մասնակցության մասին, սակայն շարունակում բանակցությունները նախկին ձևաչափով։
Համացանցում հայտնվել է Չինաստանի Գուանդունի նահանգում ճոպանային կամրջի պոկվելու տեսագրությունը, որի վրա զբոսաշրջիկներ են եղել:
«Հարց է առաջանում, Ռուսաստանի դիրքերը փաստորեն Սիրիայում ամրապնդելու, Ասադի հետ որևէ գործարքի մեջ մտնելու գինն ինչո՞ւմ է, այլ կերպ ասած, ի՞նչ է ստանում Հայաստանն այս քայլի դիմաց…»:
Մոսկվայի Օստանկինյան դատարանը երեքշաբթի օրինական է ճանաչել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դատավճիռը, որով վերջինիս 200-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել՝ դերասանի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման համար:
Վրաստանի իշխանությունները գործարկում են 70 մլն դոլար ընդհանուր արժողությամբ յոթնամյա ծրագիր, որը կոչված է երկրի բնակչությանը պաշտպանել կլիմայի փոփոխմամբ պայմանավորված բնական աղետներից։
«Հայաստանը զրոյից պետք է պատրաստի նաև տեխնիկական անձնակազմ, քանի որ ՍՈւ-25 սպասարկելը մի բան է, իսկ Սու-30 ՍՄ-ը, այն էլ՝ ժամանակակից, այլ բան։ Դրա համար միշտ ասել եմ, որ ավելի լավ է՝ ցամաքային հեռահար զինատեսակներ ձեռք բերեր»։
Նիկարագուայի դատարանն ընդդիմության առաջնորդ Մեդարդո Մայրենին, որը 2018 թվականին մասնակցել է հակակառավարական բողոքի գործողություններին, դատապարտել է 216 տարի եւ երեք ամիս բանտարկության:
Բաղդադը եւ Վաշինգտոնը համաձայնության են հասել, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը կիրականացվի Իրաքի տարածքով:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը փետրվարի 20-ին Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ արտապլանային բանակցություններ կվարի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հետ կապված իրադրության շուրջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ փետրվարի 21-ին քննարկել Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը:
Ամերիկացի դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ վերստին իր թեկնածությունն է առաջադրելու ԱՄՆ-ի նախագահի՝ 2020 թվականի ընտրություններում։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է այն օրենքը, որը Սահմանադրության մեջ փոփոխություններ է մտցնում Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցման ուղեգծի վերաբերյալ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արժանի կլինի խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե ԿԺԴՀ-ն միջուկազերծման գործընթաց իրականացնի եւ ոչնչացնի բալիստիկ հրթիռները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոն է տվել իր մորաքրոջ որդուն՝ Ռեջեփ Ալի Էրին:
«Ուզում ենք չեղարկել Ռուսաստանում հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը»: Այս մասին ԱԺ-ում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության այցը:
Արտահանման լիցենզիաների վերականգնումից երկու շաբաթ անց իսրայելական Aeronautics Defense Systems ռազմարդյունաբերական ընկերությունը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ նոր պայմանագիր է ստորագրել:
Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը: Ընկերության հայտարարության համաձայն` 13 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով: Պայմանագրի շրջանակներում Aeronautics Defense Systems ընկերությունը ապահովելու է Ադրբեջանին վաճառված Orbiter 1K ռազմական ինքնաթիռների վերանորոգման աշխատանքը:
Orbiter 1K-ը անօդաչու թռչող սարք է, որն արտադրվում է իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության կողմից:
2017թ. օգոստոսին իսրայելական թերթերից մեկը տեղեկատվություն տարածեց, որ Aeronautics ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն Ադրբեջանի պահանջով իրենց արտադրած ԱԹՍ ներն այդ երկրին վաճառելուց առաջ փորձարկել են հայկական դիրքերի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն էր սկսել և տեղեկատվություն տարածվեց, որ պաշտպանության նախարարությունը կասեցրել է ընկերության ղեկավարների արտահանման թույլտվությունները:
2019թ. փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող Aeronautics ընկերությանը թույլատրել է շարունակել ԱԹՍ-ների վաճառքն Ադրբեջանին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհանգստացած է «Հյուսիսային հոսք – 2» գազատարի կառուցման նկատմամբ ԱՄՆ-ի աճող ագրեսիայից:
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի իշխանություններն արտակարգ իրադրության ռեժիմ են հայտարարել քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբի հայտնաբերվելուց հետո:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի «Սուրիա Կիրան» ավիախմբի երկու ինքնաթիռներ են բախվել երկրի հարավ-արեւմուտքի Կառնատակայի նահանգում բարձրագույն նավավարման ֆիգուրներ կատարելիս:
Ուժգին քամին լուրջ խնդիրներ է ստեղծել Թբիլիսիի արվարձանային շրջանների բնակիչների համար:
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցիի ծնողները՝ Տիցիանո Ռենցին եւ Լաուրա Բովոլին, տնային կալանքի տակ են վերցվել խարդախության կասկածանքով:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան, նախքան Եվրամիությունից իր դուրս գալը, կմասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին:
Եվրամիության արտաքին գործերի նախարարները վերստին հայտարարել են, որ ԵՄ-ն «պատրաստ կլինի օգնություն ցուցաբերել Սիրիայի վերականգնմանը՝ միայն վստահ լինելով, որ երկրում տեղի է ունենում քաղաքական անցման համապարփակ, իրական գործընթաց, որը ներառում է տարբեր քաղաքական ուժերի»:
Առնվազն 13 մարդ է զոհվել, եւս 15 հոգի՝ վերքեր ստացել Հնդկաստանի Ռաջասթանի նահանգում, որտեղ բեռնատարը վրաերթի է ենթարկել հարսանքավորներին:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 21-22-ին Վաշինգտոնում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 18-ին վենեսուելացի զինվորականներին առաջարկել է պաշտպանել երկրի ընդդիմությանը, մասնավորապես, երկիր թողնել մարդասիրական ավտոշարասյունը, եւ լինել համաներված, կամ էլ «կորցնել ամեն ինչ»:
«Հայաստանի ու Ղարաբաղի հարցն Ադրբեջանի արնահոսող վերքն է։ Անշուշտ, ցանկացած հարթակում ես և գործընկերներս օրակարգ ենք բերում այդ հարցը և մեր աջակցությունը հայտնում Ադրբեջանի արդար գործին։ Մենք, այդ թվում նաև Թուրքիայի նախագահը, անում ենք ամեն հնարավորը, որպեսզի այն, ինչ զավթվել է, խաղաղ ճանապարհով վերադարձվի»,- ասել է թուրք պաշտոնյան։
Սաուդյան Արաբիայի հյուսիսի Ջեբել Էլ Լաուզի լեռնային շրջանում ձյուն Է տեղացել: Տեղացի բնակիչներն արդեն տարբեր տիպի սահնակներ, ինքնաշեն դահուկներ վարձակալության տալու կետեր են բացել։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2018 թվականին սահմանի հատման ամփոփիչ ցուցանիշները:
Ավտոմեքենաներ արտադրող «Հոնդա» ընկերությունը պատրաստվում է 2022թ-ին փակել Մեծ Բրիտանիայի Սվինդոն քաղաքի իր գործարանն, ինչի արդյունքում կկրճատվի 3500 աշխատատեղ: