Լիբանանի միապալատ խորհրդարանը հոկտեմբերի 19-ին ընդունել է որոշում 2022 թվականի մարտի 27-ին ընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին:
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը սկսել է «Pfizer/BioNTech»-ի հայտի ուսումնասիրությունը պատվաստանյութը 5-11 տարեկան երեխաների շրջանում կիրառելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ այդ երկրում սեպտեմբերին վաճառված բնակարանների թիվը 7.6 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում՝ Թուրքիայում ամենաշատ բնակարան գնող օտարերկրյա քաղաքացիներն իրանցիներն ու իրաքցիներն են։
Եվրոպական միությունը կանգնած է էերգետիկ ճգնաժամի եզրին, որը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
Թևան Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանը հստակ նպատակ է դրել իր առաջ և գնում է այդ նպատակի իրականացմանը. «Մեր հարցն է մնում, թե մենք ոնց ենք դրան վերաբերվում, սկսած նրանից, թե ինչպես ենք քաղաքական ձևակերպում տալիս՝ որտե՞ղ է Ադրբեջանը զորավարժություններ անում, արդյո՞ք նշվում է՝ Արցախի Հանրապետության Բերձորի տարածաշրջան, որը օկուպացված է Ադրբեջանի զորքերի կողմից: Եթե այդպես ենք մեր մտահոգությունները հայտնելու, դա կլինի ճիշտ մոտեցում ապագայի համար, նաև՝ իրավական ձևակերպման շրջանակներում»:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկություն է իրականացնում ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի տանը Վաշինգտոնում: Այդ մասին հայտնել է բրիտանական BBC-ին՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին:
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել է 1 015-ով՝ մեկ օր առաջվա 998-ի դիմաց՝ մինչեւ 225 325: Հոկտեմբերի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Հոկտեմբերի 27-ին Թեհրանում Աֆղանստանի հարեւան պետությունների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Աֆղանստանի ներառական կառավարության ձեւավորմանն աջակցելու հարցերը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, հանդես գալով մամուլի ասուլիսում։
Մեկնարկել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարիի հերթական այցը տարածաշրջան, այս անգամ՝ Բաքվից։ Ուշադրության է արժանի հատկապես այն հանգամանքը, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը տարածաշրջանային երկրներ էր այցելել ուղիղ մեկ ամիս առաջ, և այցելելով Երևան և Բաքու, Կլաարը եղել էր նաև Երասխում և Աղդամում, բոլոր իր տարածաշրջանային կանգառների ընթացքում վերահաստատելով ԵՄ հանձնառությունը՝ աջակցել տարածաշրջանին կայուն խաղաղության ձեռքբերման ճանապարհին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանտում հացադուլ հայտարարած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անվանել է պրոֆեսիոնալ խաբեբա, որն իր գործողություններով միայն ցանկանում է իր հանդեպ ուշադրություն գրավել, գրում է sputnik-georgia.ru-ն:
Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի Երևան կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել էր եռանախագահության աշխատանքների վերսկսմանը: «Մենք ուզում ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը, և մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը միայն այս ձևաչափով խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակներում։
Վրաստանի բժիշկները վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերել են վարակման 5739 նոր դեպք, որից 1862-ը գրանցվել է Թբիլիսիում:
Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՄԱԿ-ի Հաագայի միջազգային դատարանում ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի հայցի լսումների ժամանակ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը դատարանին կոչ է արել Հայաստանի դեմ ձեռնարկել միջոցները.
Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադի առեւտրի կենտրոնում իրականացված պայթյունի կազմակերպչին, որի հետեւանքով զոհվել է 300 մարդ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Մուստաֆա ալ Քադիմիին:
Ամերիկյան Bloomberg-ը վերլուծական հոդված է հրապարակել, որում քննվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը պատրաստվում է նորից իջեցնել բանկերին տրվող տոկոսադրույքները։
Մոսկվայում ելնում են այն բանից, որ ՆԱՏՕ-ն պետք է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նվիրյալ անդամ է և հավատարիմ է ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այն խոսքերը, որ աշխարհի ճակատագրերը չպետք է որոշեն Երկրորդ աշխարհամարտում «մի խումբ հաղթողներ»։
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) աշխատակիցները հոկտեմբերի 17-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Մաբաթա շրջանին հարակից Բիրիմջե գյուղից երկու քուրդ կնոջ են առևանգել։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում է քրդական «ANF News» լրատվական կայքը։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հոկտեմբերի 19-ին աշխատանքային այցի շրջանակներում ժամանել է Ուկրաինա: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը, վկայակոչելով Twitter-ում Պենտագոնի ղեկավարի էջում զետեղված գրառումը։
Վեց մարդ է գրավել Մադրիդի Պրադո թանգարանի սրահներից մեկը եւ սպառնում է ինքնասպան լինել, եթե կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը չկատարի իրենց պահանջները: Հոկտեմբերի 19-ին այդ մասին հայտնել է La Sexta հեռուստաալիքը։
Մոսկվան եւ Վաշինգտոնը հանդես են գալիս կլիմայական հարցերի շուրջը շփումների շարունակման օգտին, նոր հանդիպումների կազմակերպումը քննվում է պրոֆիլային նախարարությունների մակարդակով: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը YouTube-ալիքի «Սոլովյով Live» եթերում:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին,որը նրա համար «անհասկանալի» պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է իր շրջագայությունն աֆրիկյան երկրներում։ Առաջին կանգառն Անգոլան էր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հերքել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե իբր Վաշինգտոնն Անկարային առաջարկել է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչները՝ գերժամանակակից F-35-երի փոխարեն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ից ներկայացուցիչներ չեն լինի Աֆղանստանին նվիրված մոսկովյան ձեւաչափով հանդիպմանը, որը հոկտեմբերի 20-ին տեղի է ունենալու Մոսկվայում: Այդ մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Առնվազն վեց մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ութարաքանդի նահանգում սողանքների եւ սաստիկ մուսոնային անձրեւների պատճառով: Ինչպես հոկտեմբերի 19-ին հայտնել է The Times of India թերթը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի պետական վարչությունը, զոհվածների թվում են Նեպալի երեք քաղաքացիներ եւ տեղացի բնակիչներ, որոնք հայտնվել են սողանքից քանդված տան փլվածքների տակ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն առանցքային դերակատարում ունի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում, այլ նաև կենտրոնական տեղ և դեր Հայաստանի տնտեսության մեջ. Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչին) շրջանում հոկտեմբերի 19-ին հրամանատարաշտաբային վարժանքներ են սկսվել՝ ցամաքային զորքերի վերապատրաստման ծրագրի շրջանակում:
Թուրքական ավիաուղիներ (THY) պետական ընկերությունը թռիչքային քարտեզից ջնջել է Հայաստանի Հանրապետությունը։ Թվիթեր սոցիալական ցանցում աղմկահարույց տեսանյութ է հրապարակվել, որը հարուցել է ոչ միայն տեղացի, այլև օտարերկրյա վերլուծաբանների, դիվանագիտական հանրության զարմանքը։
Հոկտեմբերի 19-ին 6,3 մագնիտւդով երկրաշարժ է գանցվել Հունաստանի ափի մոտ: Այդ մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: