Քուվեյթը հայտարարել է իրեն պատկանող Բուբիյան կղզու վրա իրանական դրոնների հարձակման մասին
Քուվեյթը հայտարարել է իրեն պատկանող Բուբիյան կղզու վրա իրանական դրոնների հարձակման մասին։
Երկրի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանի հարձակումն ուղղված է եղել մի շարք կրիտիկական կարևորության օբյեկտների, այդ թվում՝ երկրի հյուսիսում գտնվող կառավարական օբյեկտի, ինչպես նաև Բուբիյան կղզում ընկերություններից մեկին պատկանող քաղաքացիական ավտոմեքենաների դեմ։
«Սա Քուվեյթի Պետության ինքնիշխանության ակնհայտ ոտնահարում է, ուղղակի սպառնալիք է նրա անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, բարիդրացիության սկզբունքների և Անվտանգության խորհրդի 2817 բանաձևի լուրջ խախտում»,-ասված է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ում կարծում են, որ Իրանի գործողությունները խաթարում են անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում և խորացնում են լարվածությունը։

