Բաժիններ՝

Մոլդովան ոչ պաշտոնապես է հայտարարել Համագործակցությունից դուրս գալու մասին. ԱՊՀ-ի Գործկոմ

Մոլդովայի ղեկավարությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարել ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին՝ չնայած այն հռետորաբանությանը, որը վերջին ժամանակներս հնչում է հանրապետությունում: Հունիսի 28-ին այդ մասին հայտարարել է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ – գործադիր քարտուղար Մերգեյ Լեբեդեւը։

«Ես արդեն երկար տարիներ եմ ԱՊՀ-ի Գործկոմի նախագահի պաշտոնում, եւ այս կամ այն պետության հնարավոր դուրս գալու մասին հայտարաություններ հնչում են կանոնավորապես,- մեջբերում է նրա խոսքը ԲելՏԱ գործակալությունը:- Պաշտոնապես առայժմ Մոլոդովայի ղեկավար գործիչներից ոչ ոք չի հայտարարել ԱՊՀ-ից դուրս գալու մասին»:

Ըստ որում նա հույս է հայտնել, որ երկիրը կշարունակի աշխատանքն ԱՊՀ-ի շրջանակներում: Նրա խոսքով՝ Համագործակցության երկրների մեծ մասը կարծում է, որ Եվրամիության հետ փոխգործակցության ամրապնդումը չպետք է խանգարի ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության պահպանմանն ու զարգացմանը: «Մեկը մյուսին չի խանգարում»,- արձանագրել է Լեբեդեւը: Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն հայտարարել է, որ հանրապետությունում անհրաժեշտ է անցկացնել քաղաքական քննարկում ԱՊՀ-ում մնալու անհրաժեշտության շուրջը: Եվրամիության երկրների ղեկավարներն անցյալ շաբաթ որոշում են ընդունել Ուկրաինային եւ Մոլդովային Միության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս