Բաժիններ՝

Տասնյակ միգրանտների մարմիններով բեռնատար են հայտնաբերել Տեխասում

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հարավում 46 զոհվածի մարմին են հայտնաբերել լքված բեռնատարի մեջ: Այդ մասին  հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին: Եվս 16 մարդու ողջ են գտել եւ տեղափոխել բուժհաստատություն:

Գործակալության աղբյուրի խոսքով՝ ենթադրվում է, որ բոլոր զոհվածները միգրանտներ են, որոնք այդ ձեւով փորձել են անօրինականորեն հատել ԱՄՆ-ի սահմանը: Գործակալությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանը լուրջ վտանգ է ներկայացնում, հատկապես փոխադրամիջոցի ներսում: Մարմինների հայտնաբերման պահին ջերմաստիճանը տեղում մոտեցել է Ցելսիուսի 40 աստիճանի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս