Բաժիններ՝

ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի միջին և մեծ հեռահարության ՀՀՊ համակարգեր. CNN

Միացյալ Նահանգերը պատրաստ է Ուկրաինային մատակարարելու միջին եւ մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգեր (ՀՀՊ): Այդ մասին հաղորդել է CNN հեուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Հեռուստաընկերության տվյալներով՝ շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը կհայտրարարի, որ գնել է «երկիր–օդ» դասի համապատասխան առաջավոր համակարգեր եւ դրանք կհանձնի Կիեւին:

Բացի դրանից, սպասվում է տեղեկատվության հրապարակում հակամարտկոցային ռադարների եւ լրացուցիչ հրետանային արկերի մատակարարումների մասին: Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, Կիեւն արդեն վաղուց է արեւմտյան երկրներին խնդրել NASAMS շարժական զենիթահրթիռային համալիրների մատակարարումների մասին, որոնք կարող են թիրախները խոցել մինչեւ 160 կիլոմետր հեռավորության վրա, սակայն դրանց յուրացման համար լրացուցիչ ուսուցում կպահանջվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930