Գագիկ Ղազինյանին ծանուցել են` սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանը կազատվի Երևանի պետական համալսարանի դասախոսի աշխատանքից։

Հուլիսի 7-ին Ղազինյանին տեղեկացրել են, որ համալսարանը նրա հետ այլևս չի շարունակելու աշխատանքային պայմանագիրը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ղազինյանի որդին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը, մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար։ Նա հունիսի 18-ին կալանավորվել էր, և այդ գործը շարունակում է մնալ քաղաքական ու հանրային քննարկումների կենտրոնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31