
Հնդկաստանի վարչապետը Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել է առևտրական կապերի զարգացումը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Յոթի խմբի գագաթնաժողովի հարթակներում հունիսի 27-ին բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի վարչապետի դիվանատունը Twitter-ի իր էջում:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են առեւտրական կապերի ամրապնդումը, համագործակցությունը կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացման նատակով, նոր տեխնոլոգիաները եւ մշակութային կապերը»,- ասված է հաղորդագրության մեջ: Իր հերթին Հնդկաստանի արտաքին գործերի նախարաությունն իր կայքում նշել է, որ Մոդին եւ ֆոն դեր Լյայենը գոհունակություն են հայտնել Հնդկաստանի եւ Եվրամիության միջեւ առեւտրական եւ ներդրումային համաձայնագրերի շուրջ բանակցությունների վերսկսման առթիվ:
«Երկու ղեկավարները նաեւ կարծիքներ են փոխանակել արդի գլոբալ եւ տարածաշրջանային իրադրարձությունների շուրջը»,- նշում է գերատեսչությունը: Հնդկաստանի կառավարության ղեկավարը մասնակցել է Գերմանիայում G7-ի գագաթնաժողովի աշխատանքին: Այդ միջոցառման հարթակներում նա երկկողմ հանդիպումներ է անցկացրել «յոթնյակի» եւ հրավիրված երկրների ղեկավարների հետ: Յոթի խմբի գագաթնաժողովն սկսվել է հունիսի 26-ին Էլմաու դղյակում՝ Գերմանիայի հարավի Գարմիշ Պարտենկիրխեն քաղաքից ոչ հեռու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: