«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանի հետ շփվելու և նրանից սովորելու հնարավորությունից զրկելը չափազանց էժան քայլ է». Արթուր Ղամբարյան

ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է. «1997 թվականին ընդունվել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ։ Այդ ժամանակ ֆակուլտետի դեկան էր նշանակվել Գագիկ Ղազինյանը։ Բոլորին հայտնի էր, որ նրան հաջողվեց ֆակուլտետում սովորող հայտնի մարդկանց կամ պաշտոնատար անձանց «վայրագ զավակներին» գոնե վարքագծային առումով հնազանդեցնել։ Այդ պատմաշրջանի համար դա լուրջ ձեռքբերում էր։

Ղազինյանի բանաձևերն էին՝ ուսանողը պարտավոր է հարգել դասախոսին, իսկ իրավաբանը՝ չանցնել մասնագիտական արժանապատվության նվազագույն սահմանը։

Անկախ Ղազինյանի հետ իմ ունեցած կնճռոտ հարաբերություններից և ֆակուլտետում եղած խնդիրներից, զուտ քաղաքական շարժառիթներով ԵՊՀ-ում իրավաբանություն սովորող նոր սերնդին Ղազինյանի կերպարի հետ շփվելու և նրանից սովորելու հնարավորությունից զրկելը չափազանց էժան ու ցածր քայլ է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31