
Իրանը BRICS-ին անդամակցելու հայտ է ներկայացրել

Իրանը BRICS խմբին անդամակցելու հայտ է ներկայացրել. այդ հարցի շուրջ անցկացվել են կոնսուլտացիաներ, հունիսի 27-ին «Թասնիմ» գործակալությունը մեջբերում է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեի հայտարարությունը։
Նա հույս է հայտնել, որ Իրանի անդամակցությունը BRICS-ին «լրացուցիչ առավելություններ» կբերի բոլոր կողմերին: Օրերս նման հայտ է ներկայացրել Արգենտինան: Իրանի եւ Արգենտինայի կողմից հայտ ներկայացնելու մասին տեղեկատվությունն իր տելեգրամ ալիքում հաստատել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնանական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: BRICS-ը միջպետական միավորում է, որի մեջ մտնում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: