Թուրքիան հայտնվել է ռուս հաքերների թիրախում․ թուրքական ԶԼՄ-ներ
Microsoft-ի տվյալներով՝ Ուկրաինայում սկսված ռազմական գործողություններից ի վեր ռուսական հատուկ ծառայություններն ակտիվացրել են հաքերային հարձակումներն ԱՄՆ–ի ու ևս 41 երկրների համակարգչային ցանցերի ուղղությամբ։
Նպատակը հետախուզական տվյալներ հավաքելն է։
Այդ երկրների ցանկում է նաև Թուրքիան, որն ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հայտնվել է ռուս հաքերների թիրախում: Զեկույցի համաձայն՝ հաքերային հարձակումների 29 տոկոսը հարձակվող կողմը հաջողել է։