Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում գործող «Սասունցի Դավիթ» ընկերության ձկնաբուծարան:

Փաշինյանը ծանոթացել է ձկնաբուծարանի գործունեությանը: Տեղեկացվել է, որ այն զբաղվում է թառափազգի ձկնատեսակի բուծմամբ և սև խավիարի արտադրությամբ։

Նշվել է, որ ընկերությունը համագործակցում է «Caviar Petrossian» աշխարհահռչակ գործարանի հետ և իրացման ու արտահանման խնդիրներ ներկայումս չունի: Տնտեսությունում ներդրված է ջրախնայող համակարգ և HACCP որակի համակարգ։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել ձկնաբուծության ոլորտի հեռանկարներին: Վարչապետը կարևորել է Կառավարության աջակցությամբ ոլորտում ժամանակակից ստանդարտների ու տեխնոլոգիաների ներդրումն ու արտադրության որակի բարձրացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31