
Էրդողանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ հանդես է եկել մեկնաբանություններով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանը հայտարարել է, որ որպեսզի Ֆինլանդիան և Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին, պետք է հաշվի առնել Թուրքիայի անվտանգության մտահոգությունները և նշել, որ այլ ելք չի կարող լինել:
Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է արդեն 70 տարի և որ իրենք դաշինքի մեջ պատահական երկիր չեն։
Նա նշել է, որ Մադրիդում քառակողմ (Թուրքիա, Շվեդիա, Ֆինլանդիա, ՆԱՏՕ – խմբ.) հանդիպման արդյունքներով պարզ կդառնա, թե ինչպիսին է սկանդինավյան երկրների դիրքորոշումը։
«Մենք դատարկ խոսակցություններ չենք ակնկալում, այլ կոնկրետ արդյունքներ»,- ասել է նա: