Հնդկաստանի ավելի քան 1 միլիարդ բնակիչ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գոնե մեկ չափաբաժինը: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի առողջապահության նախարար Մանսուհ Մանդավիան:
Թուրքիայում գործող քրդական «Ազատ կանանց» շարժման (Tevgera Jinên Azad-TJA) խոսնակ Այշե Գյոքքանը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը հանձնարարում է զանգվածային սպանությունների մեջ մեղադրանք առաջադրել նախագահ Ժայիր Բոլսոնարուի նկատմամբ՝ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի գործում նրա գործողությունների կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով կոնգրեսի հետաքննության զեկույցի նախագիծը:
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ ունենալով Ադրբեջանի պես հարևան՝ հայկական կողմը պետք է պատրաստ լիներ նրան, որ գերիները չեն վերադարձվելու, և զինանոցում հակազդելու գործիքներ պետք էր ունենալ:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արտերկրում բնակվող հայրենակիցների համաշխարհային կոնգրեսում հայտարարել է, որ Հայաստանը ղեկավարությունը հետաքրքրություն է դրսևորել երկրում ռուսական դպրոցներ բացելու հարցում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերսկսել է կորոնավիրուսի դեմ շտապ կիրառման համար «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի նախաորակավորման ավելի վաղ կասեցված ընթացակարգը:
Ազատ խոսքը սահմանափակելու վտանգները. այս իշխանությունները բոլորից լավ են պատկերացնում ազատ խոսքի, ազատ մամուլի ուժը, որը թավշյա հեղափոխության ակտիվ գործիքներից մեկն էր: Իշխանությունները վտանգ են զգում, դրա համար են լռեցնում մամուլը, ազատ խոսքը: Փաշինյանի համար ժողովրդավարությունը, ազատ խոսքն արժեքներ չեն: Նպատակը մեդիա դաշտի առանցքային դեմքերին վախեցնելն է:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի Ուկրաինա ժամանմամբ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ում դուռ է բացում: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մեծ Բրիտանիան եւ Նոր Զելանդիան համաձայնեցրել են ազատ առեւտրի մասին «աննախադեպ» գործարքը: Այդ մասին հաղորդել է Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը:
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 21-ին կընդունեն դաշինքի ռազմավարությունն արհեստական ինտելեկտի վերաբերյալ եւ կհայտարարեն ռազմական նորաստեղծությունների 1 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծման մասին:
Ադրբեջանական կողմը նախատեսում է միջպետական հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ մի շարք այլ կոնվենցիաներով: Այս մասին հայտնել են երկրի արտաքին գործերի նախարարությունից:
Վերջին տարիներին Թուրքիայում աճում են հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարված տարատեսակ «հարձակումները»։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից արդեն բաց տեքստով հայտարարում են, որ Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում է Ռուսաստանը, և Հայաստանը, այսպես ասած, անվտանգային մասով «ձեռքերը լվացել» է Արցախից, ուստի այդ համատեքստում ադրբեջանական կողմը Հայաստանին, մեծ հաշվով, ցույց տալու բան չունի։
Նեպալում վերջին երեք օրն առնվազն 88 մարդ է զոհվել եւ 30-ն անհայտ կորել սաստիկ անձրեւների հարուցած սողանքների եւ հեղեղումների պատճառով: Հոկտեմբերի 21-ին այդ մասին հայտնել է Nepal Live Today լրատվական պորտալը՝ վկայակոչելով Նեպալի ներքին գործերի նախարարությունը։
Բաքերին նշել է, որ Իրանն ու Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց հետ՝ միջազգային ասպարեզում, և երկու երկրների միջև թյուրիմացություն և չի եղել, քանի որ նրանք նույնական կարծիքներ ունեն Սիրիայի, Կովկասի, Պարսից ծոցի և Կարմիր ծովի վերաբերյալ:
168.am-ն առանձնացրել է 2020-ի հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած ուշագրավ հայտարարությունները:
Եվրախորհրդարանի պատգամավորները քվերարկել են Եվրամիության 2022 թվականի բյուջեի նախագծի օգտին՝ դրա ծավալը մեծացնելով մինչեւ 171,8 միլիարդ եվրո: Քվեարկության արդյունքները հոկտեմբերի 21-ին հրապարակել է Եվրոպայի այդ ինստիտուտի մամուլի ծառայությունը։
44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում օրեցօր բարդ ռազմաքաղաքական միջավայր է ձևավորվում ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի շուրջ:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի վարչակազմի միջեւ հարաբերությունները մի փոքր ջերմանում են: Այդ մասին գրում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի լարվածությանը:
Պատմությունը ցույց է տվել, որ անկախ «սեզոնային քաղաքական մերձեցումներից»՝ Ռուսաստանն ու Թուրքիան մրցակիցներ ու հակառակորդներ են մեր տարածաշրջանում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել Տարածաշրջանային ֆինանսական համաժողովի մասնակիցներին։ Տեսաուղերձում նշել է, որ համավարակի ժամանակաշրջանում համաշխարհային մակարդակով ներդրումները 35 տոկոսով նվազել են, մինչդեռ Թուրքիայում գրեթե անկում չի գրանցվել։ Ավելին՝ Էրդողանը հույս է հայտնել, որ 2021 թվականն իրենք փակելու են 9 տոկոսանոց տնտեսական աճով։
Միջերկրածովյան տարածաշրջանի համար Միության (UfM) նախարարական հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերի 29-ին Բարսելոնում: Հոկտեմբերի 21-ին այդ մասին հայտնել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ:
ՆԱՏՕ-Մոսկվա հարաբերություններում լարվածության նոր փուլ է բռնկվել: Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն վերացնում են շուրջ երկու տասնամյակ գործող կապի խողովակները: Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչության աշխատանքը։ Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի՝ Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան այս քայլին է դիմում՝ հոկտեմբերի 6-ին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից կայացված որոշմանն ի պատասխան, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ում ՌԴ լիազոր ներկայացուցչությունում աշխատող 8 դիվանագետներ զրկվել էին հավատարմագրերից։
Հոկտեմբերի 21-ին առնվազն երկու մարդ է զոհվել, եւս մեկը տուժել Պակիստանի Փենջաբի նահանգի մայրաքաղաք Լահորում ըմպելիքների արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է ARY News հեռուստաալիքը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգելանի (Կովսական) ազատագրումը ճանապարհ է բացել զինված ուժերի համար դեպի Կուբաթլու (Սանասար), ապա դեպի Լաչինի միջանցք»:
Հոկտեմբերի 21-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի արեւելքում, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Այդ մասին հայտնել է երկրի Ազգային օդերեւութաբանական վարչությունը:
ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն պնդում է, որ սուզանավի բալիստիկ հրթիռի վերջերս անցկացված փորձարկումն ուղղված չէ ԱՄՆ-ի կամ որեւիցե այլ երկրի դեմ, եւ արձակման մասին Վաշինգտոնի ու ՄԱԿ-ի հայտարարությունն անվանում է «անիմաստ» եւ «սադրիչ»:
Տարածաշրջանային ռազմավարական համագործակցության նոր բանաձևերի և ձևաչափերի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Շատ կարևոր է՝ այդ բանաձևերի հետևում նկատել բոլոր դերակատարների հիմնական ձգտումներն ու ցանկությունները, ինչպես նաև` կարողանալ կողմնորոշվել սեփական ռազմավարական պատկերացումների հարցում։ Գլոբալ առումով մեզ հետ կապված առկա է երկու հոսանք․