Բաժիններ՝

Իսպանիայում հայտարարել են, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի ազդի առեւտրային չվերթների վրա

Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժւղովի ժամանակ օդային տարածության վերահսկողության ուժեղացումը չի ազդի առեւտրային չվերթների վրա: Այդ մասին հայտարարել է Իսպանայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ֆրանսիսկո Բրակոն։

Ինչպես հունիսի 28-ին հաղորդում է ԷՖԷ գործակալությունը, զինծառայողը պարզաբանել է, որ օդային տարածությունը «չի փակվել եւ եւ չի փակվի» դաշինքի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների աաջիկա հանդիպման պատճառով: «Մենք չենք կարող դա անել, որովհետեւ կյանքը պետք է շարունակվի»,- ճշտել է Բրակոն: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որպեսզի «չխոչընդոտենք» քաղաքի «բնականոն գործունեությանը»: «Իր սահմանված երթուղով թռչող ինքնաթիռը սպառնալիք չի ներկայացնում, սառնալիք է ծագում, եթե այն օդային տարածություն է ներխուժում առանց թռիչիքի պլանի»,- պարզաբանել է գեներալ-լեյտենանտը:

Պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով ՆԱՏՕ-ի հանդիպումը կկայանա հունիսի 28 – 30-ն Իսպանիայի մայրաքաղաքում: Դրա մասնակիցները կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կքննարկեն դաշինքի ամրապնդման հարցերը եւ անվտանգության ոլորտի համար կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս