«Ես փաստում եմ, որ Բերձորում ապրում է մի քանի հարյուր մարդ, գիտեմ, որ ապրում է մի քանի տասնյակ դպրոցահասակ երեխա և ավելի փոքր տարիքի երեխաներ։ Իրականում այնտեղ ապրում են այն մարդիկ, որոնք չկարողացան գտնել այլ հայրենիք, որովհետև իրենց հայրենիքը դա է։
Մեծ Բրիտանիան գազի լուրջ անբավարարության դեպքում կարող է դադարեցնել դրա մատակարարումը մայրցամաքային Եվրոպային:
ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգները նոր համանախագահ ունի:
Ջերմորեն շնորհավորում եմ Լիբանանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Լիահույս եմ, որ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումից հետո Ձեր հետագա պաշտոնավարումը մեծապես կնպաստի մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում բարեկամ Լիբանանի կայունացմանը և հետագա զարգացմանը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է Եվրոպայում ԱՄՆ-ի հինգերորդ բանակային կորպուսի մշտական շտաբ ստեղծել Լեհաստանում։
Մադրիդում հունիսի 29-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի փակ հանդիպումը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները կշարունակեն իրականացնել զինամթերքի մատակարարումներն Ուկրաինային այնքան, որքան պահանջվի:
Ռուսաստանը ձգտում էր հասնելու Եվրոպայի «ֆինլանդականացման», այսինքն՝ չեզոք կարգավիճակով երկրի ձեռքբերման՝ հարեւան պետության նկատմամբ լոյալ քաղաքականությամբ, բայց դրա փոխարեն կստանա «նատոյականացում»:
Գերմանիան երբեք չի մտադրվել հրաժարվել Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտից: Այդ մասին ԳԴՀ-ի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը հայտնել է հունիսի 29-ին ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Զահիր Ահմեդ Բաբար Սիդհուի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։
Հրավերը, որը ՆԱՏՕ-ի երկրները Մադրիդի գագաթնաժողովում հրապարակել են դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու վերաբերյալ, ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները մնում են բաց: Այդ մասին գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ հայտարարության մեջ:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հունիսի 29-ին ժամանել է Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելեսկիի հետ: «Նախագահ Վիդոդոն տիկնոջ հետ հատուկ գնացքով Լեհաստանից ժամանել է Կիեւ»,- ասված է Ինդոնեզիայի ղեկավարի վարչակազմի՝ տարածված հայտարարության մեջ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է Եվրոպայում ամերիկյան զորախմբերն ուժեղացնելու միջոցառումների մասին։
Նախօրեին Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Մադրիդում այս օրերին ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը:
Եվրամիությունը պետք է ապագայում ինքնուրույն կարգավորի անվտանգության հետ կապված հարցերը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինե Լամբրեխտը հունիսի 29-ին իսպանական El Mundo թերթում հրապարակված հայցազրույցում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է ավելացնեն ռազմական կարիքների համար ծախսերն Ուկրաինայի իրադարձությունների լույսով: Հունիսի 29-ին այդ մասին հաղորդել է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի ճառից մեջբերումները, որով նա հանդես կգա Մադրիդում դաշինքի գագաթնաժողովին։
Թուրքիան Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում համաձայնել է պաշտպանել դաշինքին անդամակցելու շուրջ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը:
Ռումինիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կապիկի ծաղիկի երեք նոր հաստատված դեպքի մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը քննադատել է ներդրումների աճը հանածո էներգապաշաների բնագավառում Ուկրաինայի շուրջ իրադրության ֆոնին եւ կոչ է արել ավելի ակտիվոկեն պաշտպանելու անցումը վերականգնվող էներգետիկային:
Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը հաստատել են ընդհանուր դասագրքերը։
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչով դիմել է համաշխարհային հանրակցությանը՝ 110 միլիոն դոլար հատկացնելու Աֆղանստանի՝ երկրաշարժից տուժած բնակչության օգնությանը: Ինչպես հունիսի 28-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության (ՀՀՀՎ) պաշտոնական ներկայացուցիչ Ենս Լարկեն, այդ միջոցները թույլ կտան Փաքթիայի եւ Խոստի նահանգների 362 հազար բնակիչների աջակցություն ցույց տալ երեք ամսվա ընթացքում։
Ռուսաստանից ալմաստների վաճառքը կտրուկ դանդաղել է մայիսի վերջից, քանի որ երեսակողները ադամանդների պահանջարկն ընդունում են այլ աղբյուրներից:
Հունիսի վերջին Տոկիոյում օդի միջին ջերմաստիճանը դարձել է այդ շրջանի համար ռեկորդային բարձր դիտակումների ամբողջ ժամանակամիջոցում, որոնք կատարվում են 1875 թվականից: Հունիսի 28-ին այդ մասին հաղորդել է Nikkei թերթը։
«ԵԱՀԿ ՄԽ վերականգնման հնարավորություն գրեթե չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ շուրջ ստեղծված իրավիճակին ու ՀՀ իշխանությունների ակնարկներին՝ ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում առաջացող խնդիրների առնչությամբ:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, որն այցով գտնվում է Գերմանիայում, որտեղ անցկացվում է G7-ի գագաթնաժողովը, խոստացել է 200 մլն դոլար փոխհատուցում հատկացնել գլոբալ պարենային անկայունությունը հաղթահարելու համար: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:
«Եթե վաղը նախագահը հրամանագիր ստորագրի, որով պայմանական Հովիկ Աղազարյանին նշանակեն ԶՈՒ ԳՇ պետ, ես չեմ զարմանա, որովհետև այս մարդկանց չեն հետաքրքրում համակարգերը, պետությունը կամ պետական անվտանգությունը: Այս մարդիկ եկել են իրենց ներքին խնդիրները լուծելու, անձնական բարեկեցության հարցերը լուծելու, դրանց ճանապարհին իրենց համար կարևոր է, որ նույնիսկ ԶՈւ համակարգը, որը մաքուր զինվորական է, լինի կուսակցական ֆունկցիոներների ուղիղ վերահսկողության տակ: Թե վաղը պաշտպանության նախարար կամ ԳՇ պետ ում կնշանակեն, արդեն այդ համակարգերը ոչնչացված են»,- ի պատասխան՝ ասաց նա:
Գործակալությունը նշում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Ալբանիան մտադիր է բավարարել Ուկրաինայի նախագահի խնդրանքը:
Բերձորն ու Աղավնոն կհանձնվեն Ադրբեջանին։ Այս տեղեկությունը երեկ հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ հաստատեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»։ Ըստ Փաշինյանի՝ Բերձորի բնակիչների հարցերը կառավարությունը «լուծում» է․ բնակիչներին պետք է ապահովեն բնակարաններով, իսկ Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն։
«Այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- առցանց ասուլիսի ընթացքում այսպես, շատ ուղիղ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Մոսկվան կպատասխանի այդ քայլին: